Փորձեք տարբերակել․ համացանցում գտել են Մեգան Մարքլի նմանակին

Ինչպիսի՞ն է Մեգան Մարքլին նման լինելը. բրիտանացի Սիդնի Բեքլսը գիտի այս հարցի պատասխանը. Աղջիկը TikTok-ի աստղ է դարձել Սասեքսի դքսուհու հետ նմանության պատճառով։ Նրա տեսանյութերն ունեն ավելի քան 654,000 դիտում և 73,000 հավանում: Նա խոստովանել է, որ իրեն հաճախ շփոթում են արքայազն Հարիի կնոջ հետ և բարերում կոկտեյլներ են հյուրասիրում։ Այնուամենայնիվ, հայտնիությունն ունի նաև բացասական կողմ։

Աղջկա խոսքով՝ ինքը հաճախ է բացասական մեկնաբանությունների արժանանում՝ կապված դքսուհու արտաքինի հետ։ «Ես երբեք անձամբ չեմ թրոլվել, միայն առցանց: Բացասականի մեծ մասը գալիս է Մեգանի պատճառով: Հիմնականում ինձ ասում են, որ ես չպետք է հպարտանամ նրա հետ նմանությամբ»,- Mirror-ի հետ զրույցում խոստովանել է Սիդնին։

«Բայց կան նաև դրական մեկնաբանություններ։ «Վա՜յ, ես մտածեցի, որ դա Մեգան Մարքլն է», «Դուք նման եք դքսուհուն։ Դու գեղեցիկ ես»,- ասել է Սիդնեյը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ հպարտ է, որ իրեն համեմատում են արքայազն Հարրիի կնոջ հետ. «Դժվար է խոսել նրա մասին որպես մարդու, քանի որ ես անձամբ չեմ ճանաչում նրան, բայց կարծում եմ, որ նա լավն է»,- հավելել է նա։