Շակիրան ստիպել է նախկին սկեսուրին մտածել տեղափոխվելու մասին

Շակիրայի հարաբերությունները նախկին սիրելիի և նրա հարազատների հետ գնալով սրվում են։ Ըստ լուրերի՝ Ժերար Պիկեի մայրը դժգոհ է, որ կոլումբիացի երգչուհին վերջին շրջանում անընդհատ հրավառությամբ ամպագոռգոռ երեկույթներ է կազմակերպում։

Ինչպես հայտնում է իսպանական Marca պարբերականը, Մոնսերատ Բեռնաբեուն արդեն մտածում է տեղափոխվելու մասին։ Ըստ երևույթին, դա նրան ավելի շատ է անհանգստացրել, քան սարսափելի կախարդ տիկնիկը, որը Շակիրան դրել էր նրա պատուհանների առաջ: Ինչ էլ որ լինի, ամեն ինչ դեռ բամբասանքի մակարդակի վրա է։ Ավելին, երգչուհին պատրաստվում էր տեղափոխվել Մայամի։

Հիշեցնենք, որ անցյալ ամառ աստղերը բաժանվեցին 12 տարվա հարաբերություններից հետո։ Ասում են՝ բաժանման նախաձեռնողը երգչուհին է դարձել։ Շակիրան լքել է ֆուտբոլիստին նրա բազմաթիվ դավաճանությունների պատճառով։