Քլոե Քարդաշյանը պատմել է իր անձնական կյանքի մասին. «Մենք կախված ենք միմյանցից»

Քլոե Քարդաշյանը, ինչպես շատ աստղեր, երկրպագուներից անընդհատ հարցեր է ստանում իր անձնական կյանքի վերաբերյալ։ Երկրորդ երեխայի ծնվելուց հետո սկսեցին լուրեր պտտվել, որ նա լավ հարաբերույուններ ունի Թրիստան Թոմփսոնի հետ, ով անընդհատ դավաճանում էր իրեն։ Աղջիկը այնքան էր հոգնել դրանից, որ վերջապես որոշել է պատասխանել։

«Ո՞վ ունի ժամանակ տղամարդու համար: Ես ունեմ վեց ամսական երեխա և Թրյուին (աստղի 4 տարեկան դուստրը): Մենք կախված ենք միմյանցից։ Եվ դա ինձ դուր է գալիս»,- գրել է Քլոեն Twitter-ում։ «Եթե լուրջ, իմ կյանքում տղամարդ չկա, բայց աղոթում եմ, որ նա մի օր հայտնվի»,- կատակել է Քարդաշյանը։

Հիշեցնենք, որ անցյալ ամառ Քլոեն երկրորդ անգամ մայրացավ։ Նա և նախկին ընկերը՝ Տրիստան Թոմփսոնը, փոխնակ մորից որդի են ունեցել: Աստղերը երեխային թաքցրել են հետաքրքրասեր աչքերից, բայց աշնանը, այնուամենայնիվ, ցույց են տվել երեխայի դեմքը։