Էմինեմի դուստրն ամուսնանում է

Էմինեմի դուստրն ամուսնանում է. Հեյլին սոցիալական ցանցերում կիսվել է ուրախալի լուրով։

Աստղային ժառանգորդուհին բաժանորդներին ասել է, որ համաձայնել է դառնալ Էվան ՄաքՔլինթոքի կինը, ում հետ հանդիպում է ավելի քան յոթ տարի։ «Հանգստյան օրերի կարճ ակնարկ… 4.2.2023. Ես սիրում եմ քեզ Էվան»,- մակագրել է աղջիկը լուսանկարները։ Շնորհավորում ենք զույգին:

Հիշեցնենք, որ Հեյլի Սքոթը Էմինեմի միակ կենսաբանական դուստրն է նախկին կնոջից՝ Քիմբերլի Էնն Սքոթից։ Բացի Հեյլիից, ռեփերը դաստիարակում է Ալենային և Ուիթնիին, որոնց որդեգրել է։