Աստղագուշակ փետրվարի 10-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ոչ մի տեղ մի շտապեք. դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ բոլոր դեպքերում հասցնելու եք անել ծրագրած ամեն ինչ ու նույնիսկ ավելին: Օրը հարմար կլինի ավելի վաղ սկսածն ավարտելու և կարգուկանոն հաստատելու համար: Անսպասելի հեշտ կլինի վաղուց տված խոստումները կատարելը:

Լավ կանցնեն գործնական հանդիպումները, կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը զարմանալիորեն հեշտ է լինելու: Դուք կպայմանավորվեք նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում ամեն դատարկ բանի պատճառով վիճում էիք: Երեկոյան իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, որոնց կարոտել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ստանձնեք բարդ առաջադրանքները. այսօր դուք դրանք լուծելու հրաշալի հնարավորություն կունենաք: Կհաջողվի ավարտել շատ վաղուց սկսածը, և դուք գոհ կմնաք ձեր ջանքերի արդյունքներից: Օրը հարմար կլինի նաև գործնական շփումների համար: Աշխատանքին և բիզնեսին վերաբերող հարցերի քննարկումը և՛ օգտակար, և՛ հետաքրքիր կլինի:

Արժե հանդիպել մարդկանց, որոնց կուզենայիք տեսնել ձեր համախոհների շարքում: Կարող եք նրանց հետ շփվել ոչ ֆորմալ միջավայրում: Դուք ձեզ լավագույն կողմերով կդրսևորեք, լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Վերադարձեք նրան, ինչ նախկինում եք սկսել. այսօր դուք նման գործերը հաջողությամբ ավարտելու շանս կունենաք: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել, և միանգամից կհասկանաք, թե ինչպես կարող եք օգտվել դրանցից: Ցանկացած բարդ հարցի լուծման դուք զգուշորեն կմոտենաք, չեք շտապի: Դա թույլ կտա խուսափել և՛ սխալներից, և՛ զուր ծախսերից:

Հոգսեր սպասվածից շատ են լինելու: Բայց ամեն ինչից կկարողանաք արագ գլուխ հանել: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Չի բացառվում ծանոթությունը, որից ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ կսկսվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր կայանալիք ցանկացած հանդիպման լուրջ պատրատվեք: Դուք պիտի ջանքեր գործադրեք, որպեսզի դրանք լավ անցնեն. մտածեք, թե ինչի մասին ու ինչպես եք խոսելու, ինչը կօգնի շահել զրուցակիցների վստահությունը: Չարժե հույս դնել իմպրովիզներ անելու և բառերն արագ ընտրելու ունակության վրա:

Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի նոր գործերի համար, ընդ որում՝ այն գործերի, որոնք ստեղծագործ մոտեցում են պահանջում: Հավանական են լավ նորություններ՝ կապված ձեզ համար յուրահատուկ կարևոր նախագծերի հետ: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառումների և մտերիմների հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի շտապեք կիսվել գաղտնիքներով ու ինչ-որ մեկին պատմել ձեր նոր գաղափարները: Բոլոր կարևոր գործերում արժե ապավինել սեփական ուժերին, կողքից օգնություն չսպասել: Այդ օգնությունը պետք չի գալու, քանի որ դուք ինքնուրույն էլ կարող եք գլուխ հանել նրանից, ինչը նախկինում շատ բարդ է թվացել:

Ամենակարևոր բաները արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար: Ավելի ուշ անսպասելի իրադարձություններ տեղի կունենան, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Երեկոյան օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, նոր վայրերում լինելն ու այն մարդկանց հետ հանդիպելը, որոնց կարիքը վերջին ժամանակներս շատ էիք զգում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հույս դրեք ինտուիցիայի վրա, որի հուշումներն այսօր կօգնեն ձեզ հասնել նոր նպատակներին և իրագործել այն, ինչ ավելի վաղ էիք մտածել: Ամեն ինչ չէ, որ ուզածի նման կդասավորվի, բայց դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, այնպիսի սխալներ չեք անի, որոնց համար ավելի ուշ պիտի զղջայիք:

Օրը բավական անհանգիստ կանցնի: Չի բացառվում ստիպված լինեք խառնվել ուրիշների գործերին կամ զբաղվել նրանով, ինչը կուզենայիք մեկ ուրիշին հանձնարարել: Դուք կաշխատեք ժամանակը դատարկ բաների վրա չվատնել, դրա շնորհիվ էլ ամեն ինչից արագ գլուխ կհանեք: Երեկոյան մտերիմներին ուշադրություն հատկացնելու, ընտանեկան միջոցառման մասնակցելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մանրուքների պատճառով մի անհանգստացեք: Սա ամենահասարակ օրը չի լինելու, և ինչ-որ բան իսկապես էլ կարող է ծրագրի համաձայն չընթանալ: Սակայն դրական միտումների ազդեցությունը մեկ է բավական ուժեղ կլինի: Աստղերի աջակցությամբ դուք հաջողության կհասնեք այն գործերում, որոնցից գլուխ հանել երկար ժամանակ չի ստացվել: Դուք հաջողությամբ կավարտեք շատ վաղուց սկսածը:

Եթե ծրագրում եք կարևոր մի բանով զբաղվել, աշխատեք ձեր գործերին ավելորդ ուշադրություն չհրավիրել: Հաջողությունների և հաղթանակների մասին պատմելու ժամանակը հետո է գալու: Իսկ հիմա լավ է ստվերում մնաք ու կենտրոնանաք կոնկրետ առաջադրանքների լուծման վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ստանձնեք բարդ ու խճճված գործերը, պատասխաններ փնտրեք այն հարցերին, որոնք նախկինում բոլորին փակուղու առաջ են կանգնեցրել: Դուք լավ գլուխ կհանեք նրանից, ինչը մյուսների ուժերի սահմաններում չի եղել, և այստեղ վերջին դերը չի խաղա ձեր սուր ինտուիցիան: Պետք կգան նաև առաջատարի հատկանիշները. դուք նոր համախոհներ կգտնեք, ձեր հետևից հաճույքով կգան ամենատարբեր մարդիկ:

Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, չեն բացառվում գործարքները, որոք նշանակալի եկամուտ կբերեն: Իսկ ահա անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը նույնքան ուժեղ չի լինի, հնարավոր են լարված պահեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք հույզերին չտրվել: Այսօր դա բավական բարդ է լինելու, քանի որ շրջապատողները կարծես հատուկ կհանեն ձեզ հավասարակշռությունից: Սակայն եթե նյարդայնությունն ու բարկությունը հաղթահարեք, աշխատեք դրական տրամադրվել, ապա այլ մարդկանց հետ լեզու գտնելը կհեշտանա:

Գործեր սպասվածից շատ կունենաք: Չի բացառվում ստիպված լինեք հետաձգել ծրագրված զվարճանքները, ընկերների հետ հանդիպումներն ու ուղևորությունները: Բայց հետաքրքիր առաջադրանքներ էլ կլինեն, որոնց լուծմանը ոգևորությամբ կանցնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կենտրոնացեք բարդ առաջադրանքների վրա: Դրանք հրաշալի կլուծեք, և օգնության կարիք էլ չի լինի: Հավանական  են լավ նորություններ, որոնք ամենայն հավանականությամբ կապված կլինեն ձեր աշխատանքի կամ մի նախագծի հետ, որին վերջերս մեծ ուժեր եք նվիրել:

Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը, պահպանեք ինքնատիրապետումը: Դա թույլ կտա խուսափել փոքրիկ տհաճություններից ու լուրջ սխալներից: Երեկոն բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կուզենաք այն անցկացնել ձեզ համար յուրահատուկ թանկ մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վճռական գործեք ու մի կասկածեք, որ ձեզ մոտ ամեն ինչ ստացվելու է: Չնայած օրը հազիվ թե առանց դժվարությունների անցնի, բայց աստղերը ձեր կողմից կլինեն: Համարձակ նախաձեռնությունները հաջող կլինեն, դուք սպասվածից լավ արդյունքների կհասնեք: Անսպասելիորեն օգնություն կառաջարկեն նոր ծանոթները: Շուտով դուք կընկերանաք նրանց հետ:

Օրը հարմար կլինի ընտանեկան գործերի համար: Կհաջողվի վերջ տալ հարազատների հետ տարաձայնություններին: Հավանական են դրական փոփոխություններ այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնց հետ շփումներն առաջ լարված էին: Երեկոն հարմար կլինի սիրելիի հետ կարևոր զրույցի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Համբերությամբ զինվեք ու պահպանեք ինքնատիրապետումը: Այսօր ձեզ պետք կգա զգույշ գործելու, սուր անկյունները հարթելու և նույնիսկ պրովոկացիաների դեպքում կոնֆլիկտներից խուսափելու ունակությունը: Նոր գործ ստանձնելուց առաջ համոզվեք, որ եկել է դրա համար բարենպաստ պահը:

Չի բացառվում մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքն ունենա և ձեզ համար թանկ մարդուն օգնելու համար պետք լինի փոխել ծրագրերը: Բայց օրը հաճելի անակնկալներ, լավ նորություններ ու հետաքրքիր հնարավորություններ էլ կբերի, որոնցից անհապաղ կօգտվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: