Աստղագուշակ փետրվարի 13-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք ամպերում չեք սավառնի: Ինտուիցիան կհուշի, որ հիմա արժե կենտրոնանալ պրակտիկ առաջադրանքների լուծման վրա, և այդ հարցում այն չի սխալվի: Հնարավորություն կունենաք ավարտել ավելի վաղ սկսածը, ուղղել հին թերացումները: Օրը բարենպաստ կլինի նաև գործնական բանակցությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել:

Պատրաստ եղեք անակնկալների: Օրվա իրադարձությունները ձեզ կզարմացնեն, կստիպեն նորովի նայել սովորական դարձած բաներին, հետաքրքիր գաղափարներ կտան: Հավանական են դրական փոփոխություններ հին ծանոթների հետ հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ուշադիր եղեք. օգտակար բաներ իմանալու հնարավորություն կա: Ինֆորմացիան ամենատարբեր աղբյուրներից կգա, այդ թվում՝ լրիվ անսպասելի: Կարևոր հուշումներ կստանան կարիերայի հետագա զարգացման հետ կապված հարցերի վրա կենտրոնացած Ցուլերը:

Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Լավ է չշտապեք գնումների հարցում, գործարքներ չկնքեք, եթե վստահ չեք գործընկերոջ հուսալիության մեջ: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Այն հատկապես լավը կլինի ընտանեկան գործերի, ավագ հարազատների հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրն սկսեք ամենակարևոր հարցերը լուծելուց: Հեշտ չի լինելու, բայց դուք կկարողանաք դա անել. կօգնեն հնարամտությունն ու սեփական որոշումներն ընդունելը, ուրիշների գիտելիքներին և փորձին չապավինելը: Չեն բացառվում ոչ մեծ տարաձայնությունները աշխատավայրում, սակայն արդեն երեկոյան բոլորը կխոստովանեն ձեր ճշմարտացիությունը:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից, հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու կամ ռոմանտիկ ժամադրության համար: Հավանական են լավ նորություններ ու հաջող զուգադիպություններ: Որոշ Երկվորյակներ նվեր կստանան հենց այն իրերը, որոնց մասին վաղուց էին երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հավանական են անսպասելի լուրեր կամ իրադարձություններ: Դրանց պատճառով պիտի փոխեք ծրագրերը, որոշ գործեր հետաձգեք ուրիշների վրա կենտրոնանալու համար: Նշանի որոշ ներկայացուցիչների դա կվշտացնի, բայց շուտով պարզ կդառնա, թե ինչպես կարող եք ստեղծված իրավիճակից օգուտ քաղել:

Օրվա կեսը բարենպաստ կլինի գործնական բանակցությունների, ինչպես նաև մի մարդու հետ հանդիպելու համար, որի վրա կուզենայիք բարենպաստ տպավորություն թողնել: Ինչքան երեկոն մոտենա, այնքան լավ գաղափարների հայտնվելու շանսը կմեծանա: Ամեն ինչ չէ, որ կկարողանաք միանգամից իրագործել, բայց ավելի ուշ անպայման կվերադառնաք մտածածին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ժամանակը զուր մի վատնեք: Օրվա սկիզբը շատ հաջող կլինի, հրաշալի կլինի բարդ առաջադրանքը լուծելու կամ նոր գործ ստանձնելու համար: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ դժվար է թվացել, կհասկանաք, թե ինչպես կարող եք հասնել դրված նպատակներին: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց փորձին ու գիտելիքներին կարող եք վստահել:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հին ծանոթներին հանդիպելու, ինչպես նաև ընտանեկան գործերի համար: Չեն բացառվում լուրերը հեռու հարազատներից: Հավանական են չծրագրված ծախսեր: Ամենայն հավանականությամբ դրանք կապված կլինեն հաճելի գնումների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հարմար կլինի կարևոր հանդիպումների համար: Այսօր ձեզ համար հեշտ կլինի և՛ հին ընկերների, և՛ նոր ծանոթների հետ ընդհանուր լեզու գտնելը: Պիտանի գործնական կապեր հաստատելու և այն մարդկանց աջակցությունը ստանալու հնարավորությունը կունենաք, որոնց օգնությունը ձեզ բազմիցս օգտակար կլինի:

Դուք լավ գլուխ կհանեք բարդ գործերից: Լսեք ինտուիցիային, որը կհուշի՝ ինչպես է լավ գործել հաջողության հասնելու համար: Շատ Կույսերի պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին. դա էլ բավարար կլինի սխալներից խուսափելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հրաշալի գաղափարներ կբերի: Ցանկացած գործի ստեղծագործաբար մոտենալու և իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացքի շնորհիվ դուք հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ ուրիշներն անհանջողության են հանդիպել: Պետք կգա իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելու, ինտուիցիային ապավինելով՝ որոշումներ ընդունելու ունակությունը:

Միակ ոլորտը, որտեղ կարող են դժվարություններ առաջանալ, ֆինանսներն են: Հավանական են չծրագրված ծախսեր: Մնացած հարցերում օրը հաջող կդասավորվի: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Նրանք ձեզ կաջակցեն, հրաշալի խորհուրդներ կտան, կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք տեսնել ձեր համախոհների շարքում: Դուք կկարողանաք լավ տպավորություն թողնել, ձեր գաղափարների մասին այնպես կպատմեք, որ ոչ ոք դրանց հանդեպ անտարբեր չի մնա: Չեն բացառվում աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հետաքրքիր առաջարկները: Ինտուիցիան կհուշի, որ դրանց կարելի է առանց երկար մտածելու համաձայնել:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Խոսքը կարող է աննշան գումարի մասին լինել, բայց դա էլ տեղին կլինի, թույլ կտա չծրագրված գնումներ անել, մտերիմներին էլ ուրախացնել անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին մանրուքների պատճառով չանհանգստանալը դժվար կլինի: Այդ հատվածը կառանձնանա լարված հուզական դաշտով, և դուք շատ բաների սովորականից սուր կարձագանքեք: Չի բացառվում, որ ձեր օգնության կարիքը զգա հին ծանոթներից մեկը, և դուք այն ցուցաբերելու համար ստիպված լինեք հետաձգել սեփական գործերը:

Օրվա երկրորդ կեսին արժե զգույշ լինել: Վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի ձեզ կասկածելի գործերի մեջ ներքաշել, օգտագործել ձեր գիտելիքները սեփական հետաքրքրությունների համար: Գործարքներն ու գնումները լավ է հետաձգեք, եթե դրանք նախապես չեք ծրագրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Առավոտյան հանգստություն պահպանելը սովորականից դժվար է լինելու: Աշխատեք չտաքանալ ու հույզերի ազդեցության տակ ոչինչ չձեռնարկել: Որոշ Այծեղջյուրներ շատ զգայուն ու խոցելի կլինեն, ուստի շրջապատողների հետ լեզու գտնելը կդժվարանա:

Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք, որոշակիություն կմտցնեք ծրագրերի և առաջնահերթությունների մեջ: Երեկոն դրական փոփոխություններ է խոստանում մտերիմների հետ հարաբերություններում: Ընկերների հետ հանդիպումը կբարձրացնի ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բաց մի թողեք նոր ու հետաքրքիր բան ստանձնելու հնարավորությունը: Այսօր դուք ձեզ լավագույն կողմերով դրսևորելու հնարավորություն կունենաք: Շրջապատողները կհասկանան, որ դուք շատ բանի եք ունակ ու շուտով բավական հետաքրքիր առաջարկներ կանեն: Այսօր սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ:

Օրը հարմար կլինի ոչ մեծ գնումների համար: Կարևոր չէ՝ դրանք ծրագրված էին, թե ոչ. դուք բոլոր դեպքերում ընտրության հարցում չեք սխալվի ու գումարը զուր չեք ծախսի: Երեկոն բարենպաստ կլինի ուղևորությունների ու զբոսանքների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հարմար կլինի և՛ լրիվ նոր գործ սկսելու, և՛ այն գործը ավարտելու համար, որին արդեն մեծ ժամանակ եք նվիրել: Դուք արագ կգործեք, բայց միևնույն է, ոչ մի մանրուք աչքաթող չեք անի, որը կարող է կարևոր թվալ: Սա հարմար շրջան է լինելու հաշվարկների, փաստաթղթերի հետ աշխատելու, պետկազմակերպություններին դիմելու համար:

Իսկ օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Որոշ Ձկներ կուզենան հանդիպել հին ծանոթների հետ, կվերականգնեն ժամանակին իրենց համար թանկ կապերը: Ռոմանտիկ ժամադրությունը բազում վառ հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: