Ռիհանան ելույթ է ունեցել Superbowl Halftime Show-ում. երգչուհին կրկին հղի է (լուսանկարներ, տեսանյութ)

Այս տարի ամերիկյան ֆուտբոլի եզրափակիչ հանդիպման ընդմիջումը` Pepsi Superbowl Halftime Show-ն, անմոռանալի է դարձրել բարբադոսցի երգչուհի Ռիհանան, որը, ինչպես պարզվել է, կրկին հղի է:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 34-ամյա երգչուհին կատարել է իր, ինչպես նաև այլ աստղերի հիթերից մի քանիսը։

Գլենդեյլում գտնվող State Farm Stadium մարզադաշտում աստղը հայտնվել է ալ կարմիր կարմիր հագուստով, որն ընդգծել է նրա կլորիկ փորիկը:

Նշենք, եր Ռիհանայի առաջնեկը լույս աշխարհ է եկել ինն ամիս առաջ: