«Սրճարանում երգելով աշխատեցի առաջին 1000 դրամը, ոտքով էի գնում-գալիս աշխատանքի, որ հավաքածս գումարով մորս նվեր առնեմ». Մարտին Մկրտչյանը՝ երգարվեստի, որդու և Հռիփսիմե Հակոբյանի մասին

ԱՄՆ-ում բնակություն հաստատած հաղորդավար Մհեր Բաղդասարյանն իրTete a tete հաղորդման շրջանակներում հյուրընկալել է Մարտին Մկրտչյանին և Հռիփսիմե Հակոբյանին։ Գրում է Tert.am Life-ը:

Մարտին Մկրտչյանը տևական դադարից հետո է հարցազրույց տալիս և հարցազրույցի սկզբում նշել է, որ 10 տարի անց է խոսում և այժմ ասելիք ունի: 

«Երգիչ դառնալու հարցում դեմ էին ծնողներս, հայրս առհասարակ չէր ուզում լսեր այդ մասին: Ասում էր, որ ես երաժշտության մեջ չպիտի լինեմ: Սկսվեցին մեր ամենօրյա կռիվները, որ թույլ տուր երգեմ: Հայրս խոստում պահանջեց, ասեց` պիտի լինես ամենալավը, կամ` լավագույններից մեկը: Բացի այդ՝ ասեց պիտի անպայման ծառայես և բարձրագույն կրթություն ունենաս: Ու այդպես էլ եղավ: Սկսվեց իմ երաժշտական կյանքն ու կարիերան: Կտրվեցի դրսից ու ընկերներից, օրը 24 ժամ տանը երգում պարապում էի»,- ասել է երգիչը: 

Մարտին Մկրտչյանը պատմել է, որ սկսել է աշխատել 17 տարեկանից:

«Մանումենտում մի սրճարան կար և առաջին գումարը, որ վաստակել եմ 1000 դրամ էր, որը շատ թանկ գումար էր և ոտքով էի գնում-գալիս՝ խնայելով, որ մորս նվեր առնեմ: Շատ արագ տեղափոխվեցի հաջորդ ռեստորան և 10 տարի երգել եմ ռեստորաններում 15 ժամ շարունակ»,- նշել է Մարտին Մկրտչյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում.