Ռիհաննային և A$AP Rocky-ին լուսանկարել են իրենց մեծացած որդու հետ

Երեկ, հավանաբար, կայացավ Super Bowl-ի պատմության մեջ լավագույն շոուներից մեկը: Հինգ տարվա ընթացքում առաջին անգամ Ռիհաննան բեմ բարձրացավ և շքեղ շոու ներկայացրեց։ Երգչուհին իր հիթերը կատարել է մարզադաշտի կենտրոնում գտնվող լողացող հարթակների վրա։ Եվ ամենակարևորը՝ նա հայտարարեց իր երկրորդ հղիության մասին։ A$AP Rocky-ն եկել էր աջակցելու սիրելիին։ Եվ, ինչպես պարզվեց, նա մենակ չէր։

Եզրափակիչ խաղի ավարտից հետո պապարացիները նկարահանել են, թե ինչպես է զույգը հեռանում հետևի դռնից։ Ռեփերը շատ երջանիկ տեսք ուներ։ Նա գրկել էր որդուն, իսկ Ռիռին քայլում էր նրա կողքով։ Սիրահարները շարժվում էին դեպի մեքենան՝ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։

Ինչպես ավելի վաղ գրել էինք, անցած մայիսին Ռիհաննան և A$AP Rocky-ն առաջին անգամ ծնող դարձան։ Զույգը որդի է ունեցել։ Սիրահարները երկար ժամանակ թաքցնում էին երեխային հանրության աչքից, բայց ոչ վաղ անցյալում նրա լուսանկարները հայտնվեցին համացանցում։

Ի դեպ, Ռիհաննան և A$AP Rocky-ն դեռ ամուսնացած չեն։ Նրանց սիրավեպի մասին խոսակցություններն առաջին անգամ հայտնվեցին 2020 թվականին, սակայն զույգը պաշտոնապես հաստատեց հարաբերությունները միայն մեկ տարի անց։