Օրվա խոսակցությունը. Մեգան Մարքլը և արքայազն Հարրին սպասում են իրենց երրորդ երեխային

Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի ընտանիքը նոր համալրում կունենա. համենայն դեպս այդպես է պնդում իսպանական Marca պարբերականը։ Լրագրողների պնդմամբ՝ ամուսինները պետք է ուրախ լուրը հայտարարեն Սուրբ Վալենտինի օրը։

Ի դեպ, 2021 թվականին Մեգանն ու Հարրին հայտարարեցին, որ տարվա ամենառոմանտիկ օրը սպասում են իրենց երկրորդ երեխային։ Խոսքը փոքրիկ Լիլիբեթի մասին է, ով ծնվել է նույն թվականի հունիսի 4-ին։ Այնուամենայնիվ, փետրվարի 14-ը նշանակալից օր է ողջ թագավորական ընտանիքի համար, քանի որ արքայադուստր Դիանան իր երկրորդ հղիության մասին հայտարարեց 1984 թվականի փետրվարի 14-ին։

Նշենք, որ Մեգան Մարքլը և արքայազն Հարին փորձում են փակ անձնական կյանք վարել և դրանում կողմնակի մարդկանց թույլ չտալ։ Դքսերը մտահոգված են իրենց երեխաների անվտանգությամբ, ուստի նրանք միայն երբեմն կիսվում են նրանց լուսանկարներով։ Սակայն ոչ վաղ անցյալում համացանցում հայտնվեց նկար զույգի մեծացած առաջնեկից։ Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 6-ին զույգը որդի է ունեցել, ում անվանել են Արչի։