Ջորջինա Ռոդրիգեսը կիսվել է Կրիշտիանու Ռոնալդուի լուսանկարով՝ տասն ամսական դստեր հետ

Ջորջինա Ռոդրիգեսը հրապարակել է Կրիշտիանու Ռոնալդուի անչափ հուզիչ լուսանկարը իրենց տասն ամսական դստեր՝ Բելլա Էսմերալդայի հետ։

Զույգը հազվադեպ, բայց տեղին լուսանկարներով է կիսվում երեխաների հետ, և սա բացառություն չէ: Ջորջինան ուրախացրել է երկրպագուներին նոր կադրով, որտեղ Կրիշտիանոն գրկել է իրենց տասն ամսական դստերը՝ Բելլային: Աղջիկը արդեն բավականին մեծացած տեսք ունի, իսկ հայրը շատ երջանիկ է։

Այժմ ամբողջ ընտանիքը տեղափոխվել է Սաուդյան Արաբիա, քանի որ վերջերս Կրիշտիանուն միացել է «Ալ Նասր» ակումբին։ Հանուն ֆուտբոլիստի նրանք նույնիսկ աչք են փակել երկրի օրենքների վրա և թույլ են տվել նրան ու Ջորջինային միասին ապրել, ինչը ներկայումս արգելված է հասարակ մարդկանց։ Եվ բանն այն է, որ Սաուդյան Արաբիայում չամուսնացած զույգերին թույլ չեն տալիս միասին ապրել։