Քենդալ Ջեններին կրկին մեղադրել են ֆոտոշոփի մեջ. ինչն այն չէ մոդելի լուսանկարում

Քարդաշյան-Ջեններ քույրերին անընդհատ մեղադրում են ֆոտոշոփի չափից ավելի օգտագործման մեջ։ Սակայն իրենք՝ աղջիկները, ինչպես արդեն պարզ է դարձել, բոլորովին չեն մտածում այդ ուղղությամբ։ Ու թեև նրանցից յուրաքանչյուրը մեծ աշխատանք է կատարում իր մարմնի վրա և պարբերաբար սպորտով է զբաղվում, սոցիալական ցանցերում «առանց ֆիլտրի» նկարներ չկան։

Այսպիսով, այս անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել Քենդալ Ջենները: Ինստագրամ սոցիալական ցանցի իր անձնական էջում հրապարակված վերջին նկարներում մոդելը կեցվածք է ընդունել բիկինիով։ Եվ ամեն ինչ լավ կլիներ, եթե միայն համացանցի օգտատերերը չնկատեին լուսանկարում ֆոտոշոփի մեկ մեծ ձախողում:

Նկարում երևում է, որ Քենդալի ձեռքը մի փոքր «լղոզված է»։ Արդյունքում մոդելի դաստակը կարծես գծված լինի քանոնի երկայնքով։

Բաժանորդները բաժանվել են երկու ճամբարի. ինչ-որ մեկն աջակցել է մոդելին՝ ասելով, որ այժմ բոլորը նկարները խմբագրում են, իսկ մյուսներն ասում էին, որ դա անընդունելի է մոդելի համար։ «Ինչու՞ Քենդալը պետք է որևէ բան խմբագրի: Նա արդեն կատարյալ կազմվածք ունի»,- գրում են համացանցում։