Համացանցում կասկածում են, որ Մեգան Ֆոքսը լքել է Machine Gun Kelly-ին դավաճանության պատճառով․ դերասանուհին արդեն պատասխանել է

Արդեն մի քանի օր է, ինչ լուրեր են պտտվում, որ Մեգան Ֆոքսն ու Machine Gun Kelly-ն հայտնվել են բաժանման եզրին։ Նման խոսակցություններ ի հայտ եկան այն բանից հետո, երբ հոլիվուդյան դերասանուհին ջնջեց իր սիրելիի հետ համատեղ լուսանկարների մեծ մասը, իսկ ավելի ուշ հրապարակեց մի գաղտնագրված արտահայտություն. «Դուք կարող ես ճաշակել անազնվության համը: Այն նույնիսկ շնչառտությանդ մեջ է»: Կարծում ենք, շատերը կռահել են, որ սրանք Բեյոնսեի Pray You Catch Me երգի խոսքերն են Lemonade ալբոմից։ Իսկ նա, ի դեպ, նվիրված է հարաբերություններում դավաճանությունից հետո ապաքինմանը։

Այս «հայտարարությունից» հետո երկրպագուները ենթադրեցին, որ Մեգանը գցել է Քոլսոն Բեյքերին անհավատարմության պատճառով: Խոսակցություններ կան, որ երաժիշտը դավաճանել է դերասանուհուն կիթառահար Սոֆի Լլոյդի հետ։ Բաժանորդներից մեկը որոշել է ոչ թե կռահել, այլ պարզապես գրել Ֆոքսին. Նա չի լռել։ Աստղն արձագանքել է իր ռեպերտուարով՝ ակնարկելով, որ հնրավոր է՝ խնդիրն իր մեջ է։ Իսկ հետո նա ջնջել է իր էջն Ինստագրամ սոցիալական ցանցում։