Աստղագուշակ փետրվարի 14-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է կուտակված մանր-մունր գործերն անելու և ավելի վաղ հետաձգածին վերադառնալու համար: Մենակ գործելու կարիք չի լինի. ձեզ հաճույքով կօգնեն և՛ հին, և՛ նոր ծանոթները: Շատ Խոյեր պիտանի խորհուրդներ կստանան, որոնց շնորհիվ արագ կհասնեն իրենց նպատակին:

Օրը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու համար. տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի, դուք արագ ամեն ինչի մասին կպայմանավորվեք: Լավ կանցնեն ուղևորությունները, եթե ճամփա գնաք հին ընկերոջ կամ սիրելիի հետ: Դրական հույզերի պակաս չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք շատ բան պիտի անեք: Ամենայն հավանականությամբ օրվա առաջին կեսին և՛ գործելու եք, և՛ պատասխանատու որոշումներ ընդունելու եք ինքնուրույն: Նույնիսկ նախկինում ձեզ աջակցել խոստացող մարդիկ չեն կարողանա ձեռք մեկնել: Սակայն դուք մենակ էլ վատ գլուխ չեք հանի: Համառություն դրսևորեք, մի հրաժարվեք ձեր ծրագրերից, եթե ճանապարհին արգելքների բախվեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի կարևոր զրույցների համար: Դրանք կարող են վերաբերել և՛ աշխատանքին, և՛ անձնական բնույթի հարցերին: Ցանկացած պարագայում ձեզ ճիշտ կհասկանան, և բոլորին դուրեկան որոշում արագ կգտնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր ձեզ մոտ առաջ եկած գաղափարները արժանի կլինեն, որ դրանց մասին մանրամասն մտածեք: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել վաղուց դրված նպատակներին հասնելու համար: Այսօր նաև գործնական կապերն ամրապնդելու հնարավորություն կունենաք, կվերականգնեք նախկինում ձեզ համար շատ կարևոր հարաբերությունները:

Արժե զգույշ լինել գումարի և ունեցվածքի հետ կապված հարցերում: Այսօր թեթևամտության ցանկացած դրսևորում կարող է ցավալի կորուստների հանգեցնել: Երեկոն բարենպաստ կլինի տնային գործերի համար: Դուք արագ դրանք կանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Անհրաժեշտ տպավորությունը թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի, ձեր լավագույն հատկանիշները բոլոր դեպքերում աննկատ չեն մնա: Լավ կանցնեն ուղևորությունները, այդ թվում՝ նրանք, որոնք նախկինում չէիք ծրագրել:

Հավանական են դրամական մուտքեր: Ամենայն հավանականությամբ խոսքը մեծ գումարի մասին չի լինի: Բայց դա էլ տեղին կլինի, թույլ կտա պիտանի գնումներ անել կամ ուրախացնել մտերիմներին: Օրվա երկրորդ կեսը ձեզ համար թանկ մարդկանց վերաբերող լավ նորություններ կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ցանկացած կարևոր հարց արժե քննարկել օրվա սկզբին. հենց այդ հատվածում ձեզ համար հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, կկարողանաք խուսափել թյուրըմբռնումից ու երկար վեճերից: Չի բացառվում ձեզ նոր աշխատանք կամ շատ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն: Վերջնական պատասխան տալուց առաջ ինչպես հարկն է մտածեք դրա շուրջ:

Օրվա երկրորդ կեսն արժե նվիրել այն գործերին, որոնք կարող եք ինքնուրույն անել: Այդ հատվածը շատ բարենպաստ կլինի ստեղծագործ մոտեցում և իրերի հանդեպ ոչ ստանդատ հայացք պահանջող զբաղմունքների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք ձեր փորձի և ինտուիցիայի շնորհիվ արագ գլուխ կհանեք նույնիսկ ամենաբարդ գործերից: Շրջապատողների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, հատկապես օրվա առաջին կեսին, իսկ ահա շեղել կարող են: Չեն բացառվում տարաձայնություններն աշխատավայրում, թեժ վեճերը կոլեգաների հետ: Սակայն շուտով բոլորը կհամոզվեն ձեր ճշմարտացիության մեջ:

Օրվա երկրորդ կեսին լավ է խուսափեք ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից: Մի փոքր հանգստացեք, աշխատեք գոնե ժամանակավորապես շեղվել առօրյա հոգսերից: Այդպես դուք ձեզ ավելի լավ կզգաք: Կարևոր հարցերի քննարկումն արժե հետաձգել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ բան զարմանալիորեն հեշտ է տրվելու: Արժե կենտրանանալ կարևոր գործերի վրա. աստղերի աջակցությամբ դուք արագ կանեք դրանք: Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար: Գումարին վերաբերող հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումները ժամանակին ու ճշգրիտ կլինեն:

Հաճելի անակնկալներ են սպասվելու օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու կամ ռոմանտիկ ժամադրության համար: Հավանական են անսպասելի առաջարկներ: Դուք դրանց առանց երկար մտածելու կհամաձայնեք ու չեք զղջա դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Լավ կանցնեն ամենաբարձր մակարդակով հանդիպումները: Դուք ձեր գաղափարներով կկարողանաք հետաքրքրել այն մարդկանց, որոնցից շատ բան է կախված: Այստեղ վերջին դերը չի խաղա ձեր հմայքը: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբն աշխատավայրում: Նման հարաբերությունները ուզածից դանդաղ կզարգանան, բայց դրական հույզեր կպարգևեն:

Օրը հարմար կլինի նաև ֆինանսական հարցերը լուծելու, գործերում կարգուկանոն հաստատելու, անպիտան բաներից ազատվելու համար: Ձեզ համար հեշտ կլինի կենտրոնանալը, ոչ մի մանրուք ձեր աչքից չի վրիպի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հեշտությամբ համախոհներ կգտնեք, այդ թվում՝ այն մարդկանց շրջանում, որոնցից շատ բան է կախված: Ձեր գաղափարներն ու ծրագրերը շատերին կհետաքրքրեն, մտածածն իրագործելու հարցում օգնել ցանկացողներ էլ կգտնվեն: Ինտուիցիան կհուշի, թե ում վրա կարող եք հույս դնել: Հավանական են հաջող գործարքներ: Որոշ Աղեղնավորներ եկամուտների շուտափույթ աճ խոստացող առաջարկներ կստանան:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չեն բացառվում փոքրիկ տարաձայնությունները մտերիմների հետ, վեճերը կենցաղային հարցերի պատճառով: Բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա. կհաջողվի արագ ընդհանուր լեզու գտնել ու արագ ամեն ինչի մասին պայմանավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք շատ բան պիտի անեք: Ծրագրված զբաղմունքներին կավելանան նոր առաջադրանքները, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Ամեն ինչ հասցնելու համար պիտի շտապեք: Ամենակարևոր գործերը լավ է ինքնուրույն անեք, իսկ ահա մնացած ամեն ինչ կարող եք օգնականներին հանձնարարել. այդպիսիք կգտնվեն:

Ուշադրություն դարձրեք նոր ծանոթների հայտնած տեղեկատվությանը: Այն ձեզ ավելի ուշ պետք կգա: Շփումների համար շատ բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածում կկարողանաք լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ ամեն դատարկ բանի պատճառով վիճում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գործերի վրա կենտրոնանալը հեշտ չի լինելու. շրջապատողները հաճախ կշեղեն զրույցներով ու հարցերով: Հատկապես դժվար կլինի այն Ջրհոսների համար, որոնց աշխատանքը կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն է պահանջում: Նշանի նման ներկայացուցիչների աչքից ինչ-որ բան կարող է վրիպել: Վատ չեն անցնի գործնական բանակցությունները, սակայն ձեռք բերված պայմանավորվածությունները նախնական բնույթ են կրելու:

Օրը շատ բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք մտերիմների հետ, արագ ընդհանուր լեզու կգտնեք նաև ձեզ դուր եկող մարդու հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք հանգստություն պահպանել, նույնիսկ եթե ինչ-որ բան սպասվածի նման չընթանա: Այսօր ձեզ պետք կգա իմպրովիզներ անելու և նոր իրավիճակում արագ կողմնորոշվելու ունակությունը: Չի բացառվում աշխատանքային ծրագրերը պետք լինի փոխել այն խնդիրների վրա կենտրոնանալու համար, որոնց գոյության մասին չէիք էլ կռահում:

Օրը շատ հագեցած կլինի, և նրա երկրորդ կեսին շատ Ձկներ հոգնածություն կզգան: Ցանկալի է պայմանների փոփոխությունը: Դուք ձեզ ավելի լավ կզգաք, եթե կարողանաք ժամանակավորապես շեղվել առօրյա հոգսերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: