Ես խամաճիկ եմ. Պիկեն առաջին անգամ խոսել է նոր ընկերուհու մասին

Ֆուտբոլիստ Ժերար Պիկեն առաջին անգամ հրապարակավ քննարկել է իր սիրավեպը ընկերուհու՝ Կլարա Չիայի հետ, գրում է Daily Mail-ը։

«Բարսելոնա»-ի 36-ամյա նախկին խաղացողը 11 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել է երգչուհի Շակիրայից՝ ըստ պնդումների դավաճանության պատճառով:

Անցած ամիս Պիկեն առաջին անգամ պաշտոնապես հաստատել է իր սիրավեպը երիտասարդ աղջկա հետ՝ Instagram-ում լուսանկար հրապարակելով Կլարայի հետ:

Իսպանացի հաղորդավար Իբայ Լլանոսի հետ եթերային զրույցի ժամանակ Պիկեն խոստովանել է, որ Կլարան է ընտրում իր հագուստը, երբ նրանք միասին գնում են գնումներ կատարելու:

Լլանոսը հարցրել է, թե արդյոք նա դեռևս հետևում է նորաձևության միտումներին:

«Ճշմարտությունն այն է, որ ես ընկերուհուս հետ եմ գնում խանութներ, և նա է գնում իմ հագուստը: Ես խամաճիկ եմ»,- ասել է Պիկեն։