Մարկ Էնթոնին 7-րդ անգամ հայր կդառնա

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսի նախկին ամուսին Մարկ Էնթոնին և նրա կինը՝ պարագվայցի մոդել և «1-ին Վիցե Միսս Տիեզերք 2021» Նադյա Ֆերեյրան, հայտարարել են ընտանիքում սպասվող համալրման մասին։ 

Փետրվարի 14-ին 54-ամյա Մարկ Էնթոնին և 23-ամյա Նադյա Ֆերեյրան սոցիալական ցանցերում հետևորդների հետ կիսվել են ուրախալի լուրով՝ նրանք երեխայի են սպասում։ Զույգը մոդելի կլորացած փորի լուսանկար է հրապարակել։

«Լավագույն նվերը Վալենտինի օրվա համար: Փառք քեզ, Աստված, մեր կյանքում այս մեծ օրհնության համար»,- ասվում է լուսանկարի մակագրության մեջ։

Մարկ Էնթոնին և Նադյա Ֆերեյրան ամուսնացել են 2023 թվականի հունվարի 28-ին։ Երգիչը 31 տարով մեծ է մոդելից։

Այս ամուսնությունը չորրորդն էր Մարկ Էնթոնիի համար, իսկ սպասվող երեխան՝ յոթերորդը, հայտնում է Daily Mail-ը։

2000-2002 թվականներին նա ամուսնացած էր պուերտոռիկացի մոդել, դերասանուհի և «Միսս Տիեզերք 1993»-ի հաղթող Դայանարա Տորեսի հետ, որից Էնթոնին ունի երկու որդի՝ Քրիստիանին և Ռայանին։ 2004 թվականին նա ամուսնացել է երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի հետ, 2008 թվականին նրանք ունեցել են երկվորյակներ Էմմային և Մաքսիմիլիանին, իսկ 2011 թվականին նրանք բաժանվել են։ Էնթոնին 2014-ից 2017 թվականներին ամուսնացած է եղել վենեսուելացի մոդել Շենոն Դե Լիմայի հետ։ Բացի այդ, իր նախկին ընկերուհի Դեբի Ռոսադոյից երգիչն ունի 29-ամյա դուստր՝ Արիաննան և որդի՝ Չեյզը, որին զույգը որդեգրել է։