Marvel-ի նոր նախագծում Թոմ Հոլանդը կվերադառնա Սարդ մարդու դերին

Tom Holland stars as Peter Parker/Spider-Man in Columbia Pictures' SPIDER-MAN: NO WAY HOME.

Marvel կինոստուդիայի ղեկավար Քևին Ֆայգին հայտնել է, որ Թոմ Հոլանդի դերակատարմամբ Սարդ-մարդը կհայտնվի նոր նախագծում, մեջբերում է Deadline-ը։

«Ես միայն կասեմ, որ մենք պատմություն ունենք։ Մենք մեծ գաղափարներ ունենք, և մեր սցենարիստները հիմա գրի են առնում այն», – ասել է Ֆայգին: Նա չի հստակեցրել՝ արդյոք նոր նախագիծը լինելու է Սարդ-մարդու համար սոլո նախագիծ, թե կերպարն էկրանին կհայտնվի կոմիքսների այլ հերոսների հետ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Amazon-ը մշակում է Սարդ-մարդու մասին նուար ժանրի սերիալ։ Ենթադրաբար, գործողությունները տեղի կունենան Նյու Յորքում՝ սեփական տիեզերքում, իսկ գլխավոր հերոսը չի լինի Փիթեր Փարքերը։