Ջուլիա Ֆոքսը խոստովանել է, որ դիմել է լիպոսակցիայի և բոտոքսի

Ջուլիա Ֆոքսը հայտնել է, որ արել է լիպոսակցիա և բոտոքս։ Իսկ մենք կարծում էինք, որ նա ձեռք է բերել իր պիրկ որովայնը՝ օր ու գիշեր մարզասրահում անցկացնելով…

Վերջերս Ջուլիան նշել էր, որ «ծերանալը չափազանց սեքսուալ է», և այժմ նա խոստովանում է, թե ինչ վիրահատություններ է արել. «Ես մի տեսակ թուլացած եմ, ամեն ինչ չի տեղավորվում, ինչպես նախկինում»,- ասել է նա Elle ամսագրին տված հարցազրույցում: Այնուամենայնիվ, նա ավելացրել է, որ «ես չեմ պատրաստվում դրա հետ ոչ մի բան անել»:

33-ամյա Ֆոքսը հրատարակչությանն անկեղծորեն պատմել է, որ ժամանակին բոտոքս և լիպոսակցիա է արել։ Նա նաև ասել է, որ չի բացառում՝ ապագայում կարող է այն կրկնել։