Հետաքրքիր փաստեր գեղեցիկ մարդկանց մասին

Գեղեցկությունը հարաբերական հասկացություն է, սակայն ժամանակակից աշխարհում կան գեղեցկության որոշակի ստանդարտներ, որոնց համապատասխանող մադրիկ մեծ առավելություն ունեն մյուսների նկատմամբ:
Նուրբ ու ճիշտ դիմագծերը, մարզված, սլացիկ կազմվածքը անտարբեր չեն թողնի հակառակ սեռի ներկայացուցիչներին:
Սակայն հոգեբանների պնդմամբ՝ գեղեցիկ մարդկանց կյանքն ավելի դժվար է ու լի խոչընդոտներով:

  • Այն մարդիկ, ովքեր իրենց արտաքնապես գեղեցիկ են համարում, 38%-ով ավելի հաճախ են ամուսնալուծվում, քան տգեղները:
  • Ոչ այդքան հմայիչ տղամարդկանց հետ ամուսնացած կանանց ընտանեկան կյանքն ավելի երջանիկ է, քան գեղեցիկ ամուսին ունեցողներինը:
  • Իսպանացի հոգեբանները պարզել են, որ գեղեցիկ մարդիկ 3 անգամ ավելի շատ են հոգեկան խնդիրներ կամ դեպրեսիա ունենում:
  • Մարդիկ հազվադեպ են գեղեցիկ կանանց համարում խելացի: Սակայն գեղեցիկ տղամարդկանց պարագայում սա չի գործում:
  • Հետքրքիր է, բայց սոցիալական կայքերում գեղեցիկ կանանց պահանջարկը 72%-ով ավելի ցածր է, որովհետև տղամարդկանց համարձակությունը չի հերիքում շքեղ կանանց հետ ծանոթանալու համար:
  • Կանայք գեղեցիկ տղամարդկանց տեսնելով՝ երազում են շատ բաների մասին, բայց ոչ նրանց հետ ընտանիք կազմելու: