Մոտալուտ բաժանման մասին լուրերից հետո Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը միմյանց նվիրված դաջվածքներ են արել

Անցյալ շաբաթ համացանցում սկսեցին խոսել Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի մոտալուտ բաժանման մասին։ Նման ենթադրությունների պատճառ էր դարձել «Գրեմմի» մրցանակաբաշխությունը (տեսախցիկները նկատել էին զույգին վիճաբանելիս)։ Բայց զույգն իր քայլով ի չիք է դարձրել նման ենթադրությունները։

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը միմյանց նվիրված դաջվածքներ են արել ու լուսանկարները հրապարակել սոցցանցերում:

«Նվիրվածություն. Շնորհավոր Սուրբ Վալենտինի օրը, իմ սեր»,- գրառումը մեկնաբանել է երգչուհին։