Հեյլի Բիբերի և Սելենա Գոմեսի միջև կրկին կոնֆլի՞կտ է ծագել․ և ամեն ինչ անվնաս տեսանյութի պատճառով (բայց սա առաջին հայացքից է)

Մենք դեռ չէինք հասցրել ուրախանալ Սելենա Գոմեսի և Հեյլի Բիբերի հաշտության նորությունից (անցած աշնանը համացանցում հայտնվեց աստղերի համատեղ լուսանկարը, նրանք գրկախառնված էին և ջերմ ժպտում էին տեսախցիկին): Երբ նորից որոշ թյուրիմացություններ առաջացան նրանց միջև։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Հեյլին TikTok-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա երգում է (ավելի շուտ՝ կրկնում բառերը կատարողի հետևից). «Ես չեմ ասում, որ նա արժանի էր դրան։ Բայց ես կասեմ, որ Աստված միշտ ամեն ինչ հիանալի պլանավորել է»։ Այնուամենայնիվ, երկրպագուներին այնքան էլ դուր չի եկել այս տեսանյութը, ոմանք տեսել են այս տեսանյութում հղում, ենթադրաբար, Սելենայի կյանքին: «Ես չեմ վստահում Հեյլիին, երբ նա մեկնաբանեց, որ դա պատահակա է եղել»։ Երգչուհին որոշել է մեկնաբանել համացանցում տիրող խոսակցությունները։ «Ամեն ինչ լավ է։ Ես թույլ չեմ տալիս, որ այս բաներն ինձ տապալեն: Եղեք բարի բոլորի հետ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Հեյլին և Ջասթին Բիբերն ամուսնացել են 2018 թվականին։ Մինչ մոդելի հետ հարաբերությունները ռեփերը հանդիպել է Սելենա Գոմեսի հետ։