Նոր կադր Լեդի Գագայից և Խոակին Ֆենիքսից` «Ջոկեր» ֆիլմի նկարահանումից

Ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը ներկայացրել է DC-ի «Ջոկերի»-ի շարունակության նոր կադրը: 

Հայտնի չարագործի ծագման պատմության օսկարակիր պատմության շարունակությունում, որը պաշտոնապես կոչվում է «Joker: Folie à Deux», Խոակին Ֆենիքսը վերադառնում է Արթուր Ֆլեքի դերին, իսկ Լեդի Գագան՝ Հարլի Քուինի:

Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր. խելագարություն երկուսի համար» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 4-ին։