«Մաժոր» հեռուստասերիալից հեռացրել են ուկրաինացի երգչուհի Վերա Բրեժնևայի մասնակցությամբ տեսարանները

Ռուսական ТВ-3 հեռուստաալիքը հանրահայտ «Մաժոր» հեռուստասերիալից կտրել է այն տեսարանները, որտեղ նկարահանվել է ուկրաինացի երգչուհի Վերա Բրեժնևան։ Այս մասին, ինչպես գրում է gazeta.ru-ն, Քսենյա Սոբչակը հայտնել է իր թելեգրամյան ալիքում։

Լրագրողը պարզաբանել է, որ երկրորդ եթերաշրջանում Բրեժնևան հայտնվել է սերիալի տասներորդ դրվագում, սակայն երգչուհու մասնակցությամբ տեսարաններ հեռուստաալիքով չեն ցուցադրվել։

Միևնույն ժամանակ, սթրիմինգային հարթակներում, այդ թվում՝ Կինոպոյսկում, Բրեժնևը ներկա է կադրերում։