Մահացել է Ստելլա Սթիվենսը

84 տարեկան հասակում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Ստելլա Սթիվենսը։

Նա առավել հայտնի է մարդկանց «Աղջիկներ, աղջիկներ, աղջիկներ» երաժշտական կատակերգությունից, որտեղ խաղացել է Էլվիս Փրեսլիի հետ։

BBC-ի փոխանցմամբ, նրա որդին պատմել է, որ մայրը որոշ ժամանակ եղել է հոսփիս կենտրոնում, ունեցել է Ալցհեյմերի հիվանդություն:

Նա հիշվում է նաև «Պոսեյդոնի արկածը» մարտաֆիլմում իր դերով։ Սթիվենսն աշխատել է նաև հեռուստատեսությունում, սերիալներում։

Նրա ընկերուհին և մենեջերը՝ Մարիա Կալաբրեզեն, ասել է. «Պատիվ և արտոնություն էր աշխատել Ստելլայի հետ, ով ամենահիասքանչ և շնորհալի մարդկանցից մեկն էր»։

Սթիվենսի երկրորդ ամուսինը և 37-ամյա գործընկերը՝ ռոք կիթառահար Բոբ Կուլիկը, մահացել է 2020 թվականի մայիսին։

Վերջինի եղբայրը՝ Բրյուսը, ամերիկյան Kiss խմբի նախկին կիթառահարը, թվիթերում գրել է. «Լեգենդար դերասանուհի Ստելլա Սթիվենսը, եղբորս վաղեմի գործընկերը, մահացել է այսօր առավոտյան երկարատև հիվանդությունից, նա վերջապես այսօր վերամիավորվել է Բոբի հետ։