Մահացել է Վլադիմիր Վիսոցկու 2-րդ կինը՝ դերասանուհի Լյուդմիլա Աբրամովան

Կյանքի 83-րդ տարում մահացել է խորհրդային դերասանուհի և սցենարիստ, Վլադիմիր Վիսոցկու երկրորդ կինը ՝ Լյուդմիլա Աբրամովան։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա որդին՝ Նիկիտա Վիսոցկին։

«Դա տեղի է ունեցել կեսօրին»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Լյուդմիլա Աբրամովան ծնվել է 1939 թվականի օգոստոսի 16–ին: Առավել հայտնի է «713-րդը խնդրում է վայրէջք կատարել», «Արևելյան միջանցք», «Կարմիր սևահող» ֆիլմերից:

Վիսոցկու հետ ամուսնացած է եղել 1965-1970 թվականներին, նրանք ունեցել են 2 որդի՝ Արկադին և Նիկիտան։