Պրիյանկա Չոպրան կիսվել է դստեր հազվագյուտ լուսանկարով

Պրիյանկա Չոպրան չի կարողանում չկիսվել գեղեցկուհի դստեր՝ Մելթի Մերիի լուսանկարներով։ Անցյալ տարի մայր դարձած աստղը սիրում է իր սոցիալական ցանցերում փոքրիկի հետ համատեղ սելֆիներ հրապարակել։ Եվ եթե նախկինում նա թաքցնում էր աղջկա դեմքը էմոջիներով, ապա այժմ ամեն բան բաց է։

Այսպես, օրինակ, նախօրեին Պրիյանկան սելֆի էր հրապարակել դստեր հետ։Լուսանկարում նա նայում է տեսախցիկին և պահում ժառանգորդուհուն, ով նրա գրկում է: Չոպրան ներկայացել է սպիտակ շապիկով, շագանակագույն կաշվե բաճկոնով և արևային ակնոցով, իսկ Մելթի Մերին վարդագույն կոստյումով է՝ Fendi-ի տարբերանշանով։

Ինչպես ավելի վաղ գրել էինք, անցյալ տարվա սկզբին Պրիյանկա Չոպրան և Նիք Ջոնասն առաջին անգամ ծնողներ դարձան։ Սոցցանցերում զույգը պատմել էր, որ փոխնակ մորից է դստերը ունեցել։ Ավելի ուշ մամուլում տեղեկություն տարածվեց, որ փոքրիկին անվանակոչել են Մելթի Մերի։ Նա ծնվել է Սան Դիեգոյի հիվանդանոցում։

Հիշեցնենք, որ Պրիյանկա Չոպրան և Նիք Ջոնասն ամուսնացել են 2018 թվականին՝ վեց ամսվա հարաբերություններից հետո։ Հարսանիքը տեղի է ունեցել Հնդկաստանում՝ Umaid Bhawan պալատում։