Քայլի Ջեներն առաջին անգամ հանրությանը ներկայացել է իր 1-ամյա որդու հետ

Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան հանգստյան օրերը երեխաների հետ: Կարծում ենք, որ հենց այդպես էցմտածել Քայլի Ջենները։ Նախօրեին աստղը դստեր՝ Սթորմիի և որդու՝ Էյրի հետ գնացել է զվարճանքների այգի։ Նրանց ուղեկցել է փոքրիկ Չիկագոն՝ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը։

Պապարացիները աստղային ընտանիքին լուսանկարել են Դիսնեյլենդում զբոսանքի ժամանակ։ Քայլին և երեխաները հիանալի ժամանակ են անցկացրել: Նրանք կառուսել են նստել, զրուցել, քաղցրավենիք կերել։ Համոզված ենք, որ երեխաները հիացած էին այս օրով:

Հիշեցնենք, որ հունվարի սկզբին հայտնի դարձավ, որ Քայլի Ջեներն ու Թրևիս Սքոթը կրկին բաժանվել են։ Ինչպես սովորաբար լինում է, լրատվամիջոցները չսպասեցին աստղերի պաշտոնական հաստատմանը։ Ցավալի լուրը մամուլում հայտնվել էր ինսայդերների կողմից։ Նրանց խոսքով՝ զույգը չի կարողացել փրկել հարաբերությունները մի քանի պատճառով. Թերևս գլխավորն այն էր, որ ռեփերն ամուսնության առաջարկ չի արել սիրելիին, չնայած այն բանին, որ նրանք վեց տարի միասին են և մեծացնում են համատեղ երեխաներին։