Օրվա տեսանյութը․ Քիմ Քարդաշյանը, Քենդալ Ջեները և Հեյլի Բիբերը՝ Ադելի համերգին

Նախորդ օրը Լաս Վեգասում թեժ է եղել։ Ադելը կրկին համերգ է տվել Sin City-ում։ Իհարկե, գլխավոր աստղերը չէին կարող դա բաց թողնել։ Երեկույթին ներկա են եղել Քիմ Քարդաշյանը, Քենդալ Ջեները, Հեյլի Բիբերը և շատ ուրիշներ։ Ինչ խոսք, շատերը նախանձեցին։

Հիշարժան ելքի համար Քարդաշյան-Ջեններ ընտանիքն ընտրել է տոտալ սև կերպարներ։ Քիմը կրել է խորը դեկոլտեով զգեստ և այն լրացրել մեծ զարդերով։ Քենդալն ընտրել է ավելի հակիրճ հանդերձանք, իսկ Հեյլին՝ իր սիրելի մինին:

Վերջերս տեղի ունեցավ Գրեմմիի մրցանակաբաշխությունը։ Դրանից հետո համացանցում տարածվեցին Լիզոյի ու Ադելի լուսանկարները, ավելի ճիշտ՝ նրանց վառ էմոցիաները։ Աստղերն ակնհայտորեն գիտեն զվարճանալ։