Չարլզ 3-րդը «հիասթափվել է», երբ տեղեկացել է, որ Ադելն ու Էդ Շիրանը չեն կարող ելույթ ունենալ իր թագադրման միջոցառմանը

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը «հիասթափվել է» այն բանից հետո, երբ  տեղեկացել է, որ բրիտանական երգարվեստի ամենահայտնի դեմքերից երկուսը՝ Ադելը և Էդ Շիրանը, չեն կարող ելույթ ունենալ իր թագադրման միջոցառմանը։

Ինչպես գրում է Daily Mail-ը, մայիսի 6-ին Վինձորի ամրոցում կայանալիք միջոցառմանն արտիստների ելույթ ունենալ չկարողնալու ենթադրյալ պատճառը նրանց զբաղվածությունն է և գերհագեցած գրաֆիկը. Շիրանը Չարլզ Երրորդի թագադրման նախօրեին համերգ ունի Տեխասում, իսկ Ադելի ելույթների մասին ստույգ տեղեկություն չկա։

Քաջատեղյակ աղբյուրն պատմել է. «Թագավորն առաջարկել է մի քանի մարդկանց, որոնց կցանկանար տեսնել ելույթ ունենալիս, և Ադելն ու Էդն այդ ցուցակում էին: Նա շատ էր ցանկանում, որ նրանք մասնակցեն համերգին… Բայց նրանք անհասանելի էին, ինչը մեծ հիասթափություն էր: Նրանք շոուբիզնեսի արդյունաբերության տիտաններ են և բրիտանացիներ, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում: Այնքան ամոթ է»։

Միևնույն ժամանակ, Լիոնել Ռիչին մոտ է համերգի կազմակերպիչների հետ համաձայնությանը, ինչպես նաև Spice Girls-ը:

Հաղորդվում է նաև, որ Չարլզ երրորդը ցանկալի արտիստների ցանկում նշել է երգիչ Հարի Սթայլսին։ Թագավորն անձամբ է ընտրել երաժշտական ծրագիրը և խնդրել, որ հունական եկեղեցական երաժշտություն հնչի ի հիշատակ իր հանգուցյալ հոր՝ արքայազն Ֆիլիպի, որը մահացել է 2021 թվականին։