«Ավատար 2»-ն առաջ է անցել «Տիտանիկից»՝ դառնալով 3-րդ ամենաեկամտաբեր ֆիլմն աշխարհում

Ջեյմս Քեմերոնի «Ավատար. Ջրի ուղին» գիտաֆանտաստիկ բլոկբասթերը կինովարձույթում հավաքած գումարով առաջ է անցել ռեժիսորի մյուս աշխատանքից՝ «Տիտանիկ» ֆիլմից: Այսպիսով՝ ֆիլմը դարձել է պատմության մեջ երրորդ ամենաեկամտաբեր ֆիլմը (առանց գնաճի), գրում է The Hollywood Reporter-ը։

Այս պահին «Ավատարի 2»-ի հավաքած գումարը կազմում է 2,243 միլիարդ դոլար, մինչդեռ «Տիտանիկը» վաստակել է 2,242 միլիարդ դոլար։

Ջեյմս Քեմերոնը նկարահանել է բոլոր ժամանակների չորս ամենաեկամտաբեր ֆիլմերից երեքը, որոնցից առաջինը՝ «Ավատարը», շարունակում է մնալ առաջատարը՝ 2,922 միլիարդ դոլարով, որին հաջորդում է Marvel-ի «Վրիժառուներ. Վերջնախաղը»՝ 2,797 միլիարդ դոլարով: