Լիզա Մորյակը խոսել է երեխայի ծնվելուց հետո իր վիճակի մասին

Երեկ Սարիկ Անդրեասյանն ու Լիզա Մորյակն Instagram սոցցանցում հայտնել են, որ ծնող են դարձել։ «Իմ աղջիկը աղջիկ է ունեցել։ Երեկ՝ փետրվարի 19-ին, ժամը 18.12-ին, հիվանդասենյակի մոտ կանգնած ծափեր ու ցնծություններ լսեցի։ Լիզան ծննդաբերեց, իսկ ես լաց էի լինում և քրտնել էի սպասումից»,- գրել էր ռեժիսորը։ «Մենք լավ ենք։ Աղջիկը մազեր ունի, մուգ մազերով և թեթևակի դժգոհ, ինչը միանշանակ նշանակում է, որ ինձ է նման»,- շարունակել է նա։ Դերասանուհին ևս կապ է հաստատել իր բաժանորդների հետ և խոսել իր վիճակի մասին։

«Շատ բաներ կան, որ ուզում եմ ասել. Շուտով անպայման կսկսեմ դա անել։ Մինչ այդ ես փորձում եմ հասկանալ, թե որ կողմով հագնել կորսետը և ինչպես անել, որ կուրցքս այդքան չցավի»,- գրել է Լիզան Stories-ում:

Հիշեցնենք, որ վերջերս զույգը պաշտոնապես օրինականացրել է իրենց հարաբերությունները։ Լիզայի համար Սարիկի հետ ամուսնությունն առաջինն էր. իսկ ռեժիսորը նախկինում ամուսնացած է եղել ռեստորատոր Ալենայի հետ։ Նրանք միասին մեծացնում են Մարկին և Մարտինին։ Յոթ տարվա ամուսնությունից հետո զույգը բաժանվել է։