Ֆիլիպ Կիրկորովը դարձել է շիկահեր և պրեմիերային ներկայացրել ավելի քան 4500 դոլար արժողությամբ Dolce & Gabbana-ի վերարկուով

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը վերջերս դիմել է արտաքին կտրուկ փոփոխությունների՝ դառնալով շիկահեր և կրելով կապույտ լինզաներ:

Երգիչը ֆիլմի պրեմիերային էլ ներկայացել է Dolce & Gabbana վերարկուով։ Պարզվել է՝ ջինսե հագուստն արժե ավելի քան 4500 դոլար։ Հագուստի արժեքը Telegram-ի իր ալիքում հայտնել է ռուս լրագրող Քսենյա Սոբչակը։

«Այստեղ Ֆիլիպ Կիրկորովը պրեմիերային ներկայացել է Dolce & Gabbana ջինսե վերարկուով՝ 350 000 ռուբլի արժողությամբ։ Ինչ-որ տեղ մենք արդեն տեսել ենք նման բան, լավ, ո՞վ է ավելի զիլ»,- գրել է Սոբչակը` Կիրկորովի լուսանկարին կից տեղադրելով Ռիհաննայի նմանատիպ վերարկուով լուսանկարը: