Քանյե Ուեսթին նկատել են նոր կնոջ՝ Բյանկա Սենսորիի հետ Լոս Անջելեսում

45-ամյա ռեփեր Քանյե Ուեսթը և նրա Yeezy ընկերության դիզայներ 27-ամյա Բյանկա Սենսորին, ովքեր ամուսնացել են մեկ ամիս առաջ, հայտնվել են պապարացիների ուշադրության կենտրոնում։ Զույգին լուսանկարել են Լոս Անջելեսի բենզալցակայանում։ Երկուսն էլ մատնեմատերի վրա ունեին ամուսնական մատանիներ։

Քանյեն խանութից էներգետիկ ըմպելիք է գնել, իսկ Բյանկան գնացել է մեքենան լիցքավորելու, որից հետո նրանց միջև զրույց է տեղի ունեցել, որի ժամանակ նրանք լարված տեսք են ունեցել, գրում է Daily Mail-ը։

Քանյե Ուեսթը երկրպագուներին զարմացրել էր այս տարվա հունվարին, երբ բացահայտվել էր իր գաղտնի հարսանիքը։ Քիմ Քարդաշյանից պաշտոնական ամուսնալուծությունից ընդամենը մի քանի ամիս անց նա որոշել է ամուսնանալ իր նոր սիրելիի՝ Բյանկա Սենսորիի հետ, ով դիզայներ է աշխատում իր Yeezy նորաձևության ընկերությունում։ Նախկին զույգն ունի չորս երեխա՝ ինը տարեկան Նորթը, յոթամյա Սեյնթը, չորսամյա Չիկագոն և երեք տարեկան Փսալմը։ Հայտնի է, որ ռեփերն իր նոր կնոջը ծանոթացրել է ավագ դստեր՝ Նորթի հետ։

Ուեսթը գաղտնի է պահում իր հարաբերությունները Բյանկայի հետ, չնայած վերջերս թողարկել է Censori Overload անունով երգը: Ինքը՝ Սենսորին, ռեփերի հետ հարսանիքի լուրից հետո, ջնջել է սոցցանցերի իր էջերը։