Սարսափելի սովորույթ. ի՞նչ են անում հարսնացուների հետ ամուսնությունից առաջ

Բալիում մինչ օրս կա մի սովորույթ, որին պարտադիր կերպով հետևում են սկեսուրներն ու սկեսրայրները:

Ամուսնանալուց առաջ կանանց ատամները սղոցվում են: Դա չարիքի, զայրույթի և այլ բացասական հույզերի նկատմամբ վերահսկողության խորհրդանիշ է:
Ատամները սղոցվում են, որպեսզի կանայք միշտ hլու և հնազանդ լինեն ու չհամարձակվեն պատասխանել իրենց ամուսիններին:
Սղոցվելուց հետո ատամները շատ են որակազրկվում, շատ աղջիկներ սկսում են ուտել միայն ապուրներ ու շիլաներ՝ չկարողանալով կծել կոշտ սնունդ:

Բացի այն, որ ատամները կորցնում են իրենց սրությունը, այս սովրույթն ավելի դաժան հետևանքներ էլ է ունենում աղջիկների համար:
Հիգիենային չհետևելու կամ անփութորեն սղոցելու պատճառով սարսափելի վնասվում են լնդերը, դրանք կարող են բորբոքվել, այտուցվել, արնահոսել, իսկ վատագույն դեպքերում՝ սկսում են հեմատոմաներ կամ առաջանում են ուռուցքներ:

Ամեն տարի տասնյակ երիտասարդ կանայք ամուսնությունից շաբաթներ անց մահանում են հենց այս սովորույթի պատճառով:
Ատամները սղոցելուց հետո՝ հարսանյաց արարողության ժաանակ, հարսնացուն պետք է կծի ամուսնու ձեռքը: Եթե ամուսնու ձեռքը ցավի, ապա հենց խնջույքի ընթացքում հարսնացուի ատամները կրկին պետք է սղոցեն: