Ռիհաննան ելույթ կունենա «Օսկար 2023» մրցանակաբաշխությանը

Ռիհաննան ելույթ է ունենալու «Օսկար 2023»-ին։ Երգչուհին «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխության ժամանակ կներկայացնի իր «Lift Me Up from Black Panther. Wakanda Forever After» սինգլը:

Գրեմմիի իննակի դափնեկիրը ստացել է իր առաջին «Օսկարի» անվանակարգը ֆիլմի սաունդթրեքի գլխավոր սինգլի համար, որը հնչում է «Սև հովազ» ֆիլմի շարունակության վերջում: Ռիհաննան առաջադրված է մրցանակի «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում։ Այն գրվել է երգչուհի Tems-ի, օսկարակիր Լյուդվիգ Գորանսոնի, Ռիհաննայի և կինոռեժիսոր Ռայան Քուգլերի կողմից։

Ռիհաննան առաջին արտիստն է, ով կհայտարարվի առաջիկա արարողության համար, սակայն պրոդյուսերները կշարունակեն հայտնել մյուս արտիստների մասին առաջիկա շաբաթներին։ 2023 թվականի Օսկար մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 12-ին։