«Վերջապես գտավ մեկին, ում մասին պետք է հոգ տանի». Ջորջ Քլունին աջակցել է Բրեդ Փիթի նոր հարաբերությունները

Բրեդ Փիթը դիմել է երկարամյա ընկեր և գործընկեր Ջորջ Քլունիին «ռոմանտիկ խորհուրդների» համար, քանի որ նրա նոր հարաբերությունները մարզիչ Ինես դե Ռամոնի հետ դառնում են էլ ավելի «լուրջ»:

The DailyMail-ը հայտնում է, որ Ջորջ Քլունին անչափ ուրախ է, որ իր ընկերը «վերջապես գտել է մեկին, ում մասին պետք է հոգ տանի»՝ նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի հետ ամուսնալուծության դաժան գործընթացների ֆոնին:

«Ջորջը Բրեդին ռոմանտիկ խորհուրդներ է տվել Ինեսի հետ կապված, և Քլունին ուրախ է, որ Փիթը գտել է մեկին, ում մասին իսկապես հոգ է տանում»,- ասել է դերասանին մոտ կանգնած աղբյուրը։ «Ջորջը կարծում է, որ Ինեսը պարզապես Բրեդին լրացնող տեսակ է, և Բրեդն իսկապես նման բան չի ունեցել Անջելինայից հետո, ուստի հաճելի է տեսնել դա»:

Անցած աշնանը հայտնի դարձավ, որ Բրեդ Փիթը նոր սիրելի ունի։ Հոլիվուդյան սրտակերը սկսել է հանդիպել 29-ամյա Ինես դե Ռամոնի հետ։ Դերասանի ընտրյալի մասին շատ բան հայտնի չէ։ Աղջիկը աշխատում է որպես ֆիթնեսի մարզիչ: Նա ամուսնացած է եղել Փոլ Ուեսլիի հետ, ով հայտնի դարձավ «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալի շնորհիվ։