Պապարացիները լուսանկարել են ձեռք ձեռքի տված Մադրիդով զբոսնող Բելուչիին և Բերթոնին (լուսանկարներ)

Դերասանուհի Մոնիկա Բելուչին և կինոպրոդյուսեր Թիմ Բերթոնը շարունակում են մնալ պապարացիների ուշադրության կենտրոնում: 

Ինչպես գրում է Daily Mail-ը, պապարացիներն արդեն չորս ամիս գաղտնի հանդիպող զույգին լուսանկարել են Մադրիդի փողոցներով ձեռք ձեռքի տված զբոսնելիս:

Հիշեցնենք, որ այս սիրավեպի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ հրապարակվել են նրանց հումբույրի կադրերը: 

Նշենք, որ Բերթոնը 64 տարեկան է, իսկ Բելուչին՝ 58: Նրանք առաջին անգամ հանդիպել են 16 տարի առաջ, սակայն, ըստ տեղեկությունների, սկսել են հանդիպել հոկտեմբերին Լիոնի Lumière կինոփառատոնում միմյանց տեսնելուց հետո: