Աստղագուշակ փետրվարի 27-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը կուրախացնի: Առավոտյան աշխատանքի հետ կապված հրաշալի լուրեր կամ առաջարկներ կստանաք, որոնց կուզենաք անհապաղ համաձայնել: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Օգտակար կլինի աշխատանքի մեջ նախաձեռնող լինելը, կոլեգաներն անպայման կաջակցեն ձեր գաղափարները:

Օրվա երկրորդ կեսը նույնպես բարենպաստ կլինի: Սակայն որոշ Խոյերի այդ հատվածում կարող են շեղել անսպասելի իրադարձությունները: Որոշումների հարցում մի շտապեք, սպասեք զարգացումներին: Շուտով դուք հնարավորություններ կտեսնեք, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կենտրոնացեք աշխատանքի վրա: Դուք հրաշալի գլուխ կհանեք մասնագիտական առաջադրանքներից, կկարողանաք ամրապնդել ձեր դիրքերն ու ցույց տալ մարդկանց, թե ինչի եք ունակ: Եթե այսօր ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով կարիերայի շուտափույթ աճ խոստացող առաջարկներ կստանաք:

Օրը հաջող կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այստեղ հնարավոր են դրական փոփոխություններ, սակայն դուք պիտի նախաձեռնող լինեք: Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները, կօգնեն դրանց իրագործման հարցում: Երեկոն լավ նորություններ է խոստանում ընտանիքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Որոշումների հարցում մի շտապեք և աշխատեք ստանձնած ամեն ինչին լուրջ վերաբերվել: Այդպես դուք հաջողության հասնելու շանս կունենաք, լավ գլուխ կհանեք նույնիսկ նրանից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել: Չարժե վտանգի ենթարկել գումարը, գործարքներ կնքել՝ առանց համոզվելու, որ դրանք ձեզ համար շահեկան են լինելու:

Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Մտերիմները ձեզ կես խոսքից կհասկանան, նրանց աջակցությամբ ձեր տրամադրությունը կլավանա: Երեկոն հարմար կլինի առաջին ժամադրության կամ մի մարդու հետ շփվելու համար, որին կուզենայիք դուր գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր հեշտ է լինելու: Դուք կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում ամեն առիթով վիճում էիք: Կկարողանաք ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Որոշ Խեցգետիններ համագործակցության առաջարկներ կստանան, որոնց առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեն:

Հնարավորություն կունենաք լուծել վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող հարցերը, գլուխ հանել կուտակված գործերից, հաջողությամբ ավարտել շատ վաղուց սկսածը: Օրվա երկրորդ կեսին հավանական են չծրագրված ծախսեր, սակայն խոսքն աննշան գումարի մասին կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Պրովոկացիաներին մի տրվեք, աշխատեք ձեզ շրջապատողների հետ առավելագույնս համբերատար ու բարեհամբույր պահել: Օրվա սկզբին դա հեշտ չի լինելու. կթվա, թե ձեզ հատուկ հանում են հավասարակշռությունից: Բայց շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, մյուս մարդկանց հետ լեզու գտնելն էլ կհեշտանա:

Օրը բարենպաստ կլինի ադմինիստրատիվ աշխատանքի, կազմակերպչական հարցերը լուծելու համար: Կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, դիմել պետկազմակերպություններին. այստեղ դժվարություններ չեն առաջանա: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին հնարավոր է դժվարություններ ծագեն, սակայն դրանց պատճառով անհանգստանալ չարժե: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել խնդիրներից: Եթե նոր բան ստանձնեք, ապա արագ կհասնեք առաջին հաջողություններին: Անսպասելի կօգնեն մարդիկ, որոնց հետ նախկինում բարդ հարաբերությունների մեջ էիք:

Օրվա երկրորդ կեսը անհանգիստ, բայց արդյունավետ կլինի: Դա հարմար ժամանակ է լինելու ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր բարդ հարցերը լուծելու համար: Գումարի հետ կապված հարցերում դուք ինտուիցիայի վրա կհենվեք, որը չի հիասթափեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը բավական անհանգիստ կլինի: Դժվարությունների կարող են բախվել այդ հատվածում կարևոր հանդիպումների գնացող Կշեռքները: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից դժվար է լինելու: Երբեմն ձեզ սխալ կհասկանան նույնիսկ նրանք, ում հետ միշտ հրաշալի լեզու եք գտել: Չի բացառվում դրա պատճառով ստիպված լինեք փոխել ծրագրերը, որոշ գործեր հետաձգել ու կենտրոնանալ ուրիշների վրա:

Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կերպ կանցկացնեք՝ հանգիստ ու արդյունավետ: Այն հարմար կլինի և՛ կուտակված գործերն անելու, և՛ ամենամտերիմ մարդկանց շրջանում հանգստանալու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ինտուիցիան կհուշի, որ արժե զգույշ գործել: Լսեք նրան: Օրն իսկապես հարմար չի լինի ռիսկային փորձարկումների, համարձակ իմպրովիզների ու չմտածված արարքների համար: Ցանկացած որոշում ընդունելուց առաջ ամեն ինչ կշռադատեք. հետո դուք դեռ շատ շնորհակալ կլինեք ձեզ դրսևորած շրջահայացության համար:

Օրը դրական փոփոխություններ է խոստանում մտերիմների հետ հարաբերություններում: Եթե նախկինում տարաձայնություններ են եղել, ապա հիմա կհաջողվի ամեն ինչից հանգիստ գլուխ հանել: Ծանոթները, որոնց հետ վաղուց չեք հանդիպել, կհիշեցնեն իրենց մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հեշտությամբ կպայմանավորվեք ամենատարբեր մարդկանց հետ: Օրը հարմար կլինի ղեկավարության և պոտեցիալ գործընկերների հետ հանդիպելու և այն մարդկանց հետ լուրջ ու թեթև զրույցների համար, որոնց կուզենայիք դուր գալ: Որոշ Աղեղնավորներ նոր ընկերներ կգտնեն: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Ստացած գումարը սպասվածից մեծ կլինի: Բայց մի շտապեք ծախսել այն. սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն սկսեք ամենակարևոր գործերից: Առավոտյան դուք բարդ առաջադրանքները լուծելու և բանակցությունները հաջողությամբ անցկացնելու հնարավորություն կունենաք, արագ կլուծեք նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները: Չի բացառվում օգնեն նոր ծանոթները, որոնց հետ շուտով կընկերանաք:

Օրվա երկրորդ կեսը ապրումներ կբերի: Ճիշտ է, այդ ապրումների մեջ կլինեն նաև հաճելիները: Բայց կենտրոնանալը դժվար կլինի, ուստի մանրուքներին ուշադրություն պահանջող գործերում կարող եք սխալներ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեր դիվանագիտական տաղանդներն այսօր բոլորին օգուտ կտան: Հենց դուք կկարողանաք օգնել պայմանավորվել նրանց, ովքեր նախկինում ընդհանուր լեզու չէին գտնում, կհաշտեցնեք վիճողներին, ամենատարբեր մարդկանց կօգնեք միավորվել ընդհանուր նպատակին հասնելու համար: Օրը հետաքրքիր առաջարկներ կբերի: Դրանց համար հատկապես ուրախ կլինեն այն Ջրհոսները, որոնք դեմ չէին նոր աշխատանք գտնելուն:

Օրվա առաջին կեսին մեծ ժամանակ կնվիրեք ուրիշների խնդիրների լուծմանը, իսկ երկրորդին կկարողանաք կենտրոնանալ սեփական գործերի վրա: Կհաջողվի լուծել կազմակերպչական հարցերը, ավարտել այն, ինչ շատ վաղուց էիք սկսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր շուրջը բոլորին դուր գալու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Դուք լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր միայն ուրիշների թերություններն են նկատում: Նախկինում ձեզ հետ միայն ֆորմալ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ բարեհամբույր կլինեն ու իրենք ընդառաջ կգան ձեզ:

Օրն ընդհանուր առմամբ հաջող կդասավորվի: Միայն գումարի հետ կապված հարցերում արժե զգույշ լինել: Աշխատեք խուսափել սպոնտան գնումներից, վարկեր վերցնելուց կամ լուրջ ֆինանսական պարտավորություններ ստանձնելուց առաջ երկար մտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: