Պապարացիները Քիմ Քարդաշյանին լուսանկարել են Միլանում Dolce & Gabbana-ի խանութում (լուսանկարներ)

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեկնել է Միլան, որտեղ մեկնարկել է ավանդական նորաձևության շաբաթը, գրում է Daily Mail-ը:

41-ամյա աստղը, որը համարվում է իտալական Dolce & Gabbana նորաձևության տան գովազդային դեմքը և մուսան, այցելել է ապրանքանիշի խանութ:

Պապարացիների արած լուսանկարներում բազմազավակ մայրիկը կրում է գոտիներից կարված ինքնատիպ հագուստ, որը համադրել է համապատասխան բարձրակրունկ երկրաճիտ կոշիկների հետ: