«Սեզար» կինոմրցանակի հեռարձակումն էկոակտիվիստի արարքի պատճառով ընդհատվել է

Ֆրանսիական «Սեզար» 48-րդ կինոմրցանակաբաշխության հեռուստատեսային հեռարձակումն ընդհատվել է էկոակտիվիստի հանկարծակի գործողության պատճառով: Այս մասին հայտնում է Deadline-ը։

Անծանոթ աղջիկը բեմ է վազել, ում վերնաշապիկին գրված է եղել «Մեզ մնացել է ընդամենը 761 օր»։  Նա հայտնվել է հենց այն պահին, երբ բեմում ներկա ֆրանսիացի դերասաններ Ահմեդ Սիլլան և Լեա Դրուկերը պատրաստվում էին լավագույն տղամարդ դեբյուտի մրցանակը հանձնել։

Արարողության հեռարձակումն ընդհատվել է մի քանի րոպեով, այդ թվում՝ մրցանակի գովազդային տեսահոլովակը, իսկ այն բանից հետո, երբ աղջկան պահակները հեռացրել են կադրից, հեռարձակումը վերականգնվել է։

Gazeta.ru-ի հաղորդմամբ, ավելի ուշ, իրենց սոցիալական ցանցերում ֆրանսիական բնապահպանական ակտիվիստների «Dernière Renovation» խումբը, որը լուսաբանում է կլիմայի փոփոխության հարցը, ստանձնել է այս գործողության պատասխանատվությունը։