Բրեդ Փիթին և Ինես դե Ռամոնին նկատել են Փարիզում ժամադրության ժամանակ

Բրեդ Փիթին նկատել են Փարիզում ընկերուհու՝ Ինես դե Ռամոնի հետ ճաշելիս։

Զույգի մասնակցությամբ տեսանյութը հայտնվել է Twitter-ում Paris Match ամսագրի էջում․ զույգը զրուցում էր իրենց սեղանի շուրջ հավաքված ընկերների հետ Ելիսեյան դաշտերում գտնվող Fouquet ռեստորանում՝ իրար կողքի նստած: Տեսանյութում Ինեսը կրում է փայլուն արծաթագույն զգեստ, մինչդեռ 59-ամյա Փիթն ընտրել է դասական սև սմոքինգ: Դերասանը ժամանել է Ֆրանսիա՝ Fight Club-ի ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերին «Սեզար» 48-րդ կինոմրցանակաբաշխության ժամանակ պատվավոր մրցանակ հանձնելու համար։

Անցած աշնանը հայտնի դարձավ, որ Բրեդ Փիթը նոր սիրելի ունի։ Հոլիվուդյան սրտակերը սկսել է հանդիպել 29-ամյա Ինես դե Ռամոնի հետ։ Դերասանի ընտրյալի մասին շատ բան հայտնի չէ։ Աղջիկը աշխատում է որպես ֆիթնեսի մարզիչ: Նա ամուսնացած է եղել Փոլ Ուեսլիի հետ, ով հայտնի դարձավ «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալի շնորհիվ։ Մեկ շաբաթ առաջ նա պաշտոնապես ամուսնալուծության հայց է ներկայացրել հինգ տարվա ամուսնությունից հետո՝ իր խոսքերով ասած «անհաշտ տարաձայնությունների» պատճառով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրեդ Փիթն արդեն ծանոթացրել է Ինեսին իր երեխաների մեծ մասին, իսկ նրա վաղեմի ընկեր Ջորջ Քլունին աջակցում է դերասանի նոր հարաբերություններին։