Մադոննան բաժանվել է ընկերոջից, ով իրենից փոքր էր 41 տարով

Անցյալ աշնանը լուրեր տարածվեցին, որ Մադոննան նոր սիրավեպ է սկսել: Փոփ-դիվան իր ընտրյալի հետ լուսանկար էր հրապարակել սոցցանցերում։ Նրա սիրելին է դարձել 23-ամյա Էնդրյու Դարնելը։ Այժմ հաղորդվում է, որ զույգը որոշել է բաժանվել։

Ինսայդերի խոսքով՝ նրանք խաղաղ են բաժանվել։ «Դա պարզապես պատահական կապ էր, այնպես որ նա վշտացած չէ: Դա պարզապես տեղի է ունեցել սխալ ժամանակ»,- ասել է նա Page Six-ին: «Սխալ ժամանակ» ասելով ավելի շուտ նկատի ուներ այն, որ այժմ Մադոննային հաճախ են քննադատում իր արտաքին տեսքի համար, ուստի նա գտնվում է երկրպագուների ճնշման տակ։ «Նա շատ զվարճացել է Էնդրյուի հետ, բայց դա երբեք սեր կամ նման բան չի եղել», – ավելացրել է նա:

Հիշեցնենք, որ մինչ Էնդրյու Դարնելի հետ հարաբերությունները երգչուհին երեք տարի հանդիպել է Ահլամալիկ Ուիլյամսի հետ։