101 տարեկանում կյանքից հեռացել է օսկարակիր կինոպրոդյուսեր Ուոլթեր Միրիշը

ԱՄՆ-ում 101 տարեկանում կյանքից հեռացել է օսկարակիր կինոպրոդյուսեր Ուոլթեր Միրիշը, հաղորդում է Associated Press-ը։

Ըստ Բիլ Կրամերի անվան ակադեմիայի գործադիր տնօրեն Ջանեթ Յանգի հայտարարության, Միրիշը մահացել է փետրվարի 24-ին Լոս Անջելեսում «բնական պատճառներից»։

«Նրա կիրքը կինոարվեստի և ակադեմիայի հանդեպ երբեք չի թուլացել, և նա շարունակում էր մնալ սիրելի ընկեր և խորհրդատու: Մեր սերն ու աջակցությունն ենք հղում նրա ընտանիքին այս դժվարին պահին»,- ասել է Յանգը։

Միրիշը մասնակցել է այնպիսի հայտնի ֆիլմերի ստեղծմանը, ինչպիսիք են «Ջազում միայն աղջիկներ են», «Բնակարանը», «Հրաշալի յոթնյակը», «Վեսթսայդյան պատմությունը» և այլն: Նրա աշխատանքներից մի քանիսն արժանացել են «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։