Հղիությունը խնդիր չէ. Ռիհաննան ցույց է տալիս՝ ինչպես միշտ կանացի տեսք ունենալ

Մենք հավատում ենք, որ Ռիհաննայի մասին նորությունները երբեք շատ չեն լինում։ Ամեն անգամ մենք անհամբեր սպասում ենք փոփ-դիվայի նոր ելքերին և ելույթներին: Հատկապես հիմա, երբ երգչուհին պատրաստվում է երկրորդ անգամ մայրանալ։

Պապարացիները Ռիրիին ու A$AP Rocky-ին լուսանկարել են Միլանում։ Նրանց տեսել են ժամադրության գնալիս: Արժե ասել, որ զույգին հաճախ են նկատում ռոմանտիկ հանդիպումների ժամանակ, չնայած այն բանին, որ նրանց որդին դեռ մեկ տարեկան էլ չկա։ Եթե ​​առաջին հղիության ժամանակ երգչուհին ընտրում էր կլորացած փորը ցուցադրող կերպարներ, ապա այժմ Ռիհաննան ավելի փակ հանդերձանք է նախընտրում։ Այսպիսով, նա այս անգամ մետաքսե երկար զգեստով ու կարմիր բաճկոնով էր, իսկ ապագա ամուսինը՝ կաշվե բաճկոնով ու ջինսով։

Անցյալ մայիսին Ռիհաննան և A$AP Rocky-ն առաջին անգամ ծնող դարձան։ Զույգը որդի է ունեցել։ Սիրահարները երկար ժամանակ թաքցնում էին երեխային հանրության աչքից, բայց ոչ վաղ անցյալում նրա լուսանկարները հայտնվեցին համացանցում։ Իսկ վերջերս հայտնի դարձավ, որ զույգը կրկին պատրաստվում է ծնող դառնալ՝ վերջին Super Bowl-ում ելույթի ժամանակ երգչուհին ցուցադրել է կլորացած որովայնը։