Սիրո որոնումների մեջ. Լեոնարդո ԴիԿապրիոյին նկատել են նախկին ընկերուհու հետ գիշերային ակումբում

Տաբլոիդները վերջին շրջանում ուշադիր հետևում են Լեոնարդո ԴիԿապրիոյի անձնական կյանքին։ Դերասանին հաճախ կարելի է տեսնել ժամադրության ժամանակ, սակայն տարբեր աղջիկների հետ:

Օրերս գրել էին, որ Լեոն ժամանակ է անցկացրել Ջիջի Հադիդի հետ։ Նրանք միասին են եղել բրիտանական Vogue-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Էնինֆուլի ծննդյան խնջույքին։ Իսկ նախորդ օրը պապարացիները նրան նկարահանել էին Միլանի գիշերային ակումբներից մեկում՝ նախկին ընկերուհու՝ Մադալինա Գենեայի հետ։ Լեոն փորձել է թաքնվել լրագրողներից, սակայն, այնուամենայնիվ, չի հաջողվել։ Մենք չգիտենք, թե արդյոք նախկին զույգը նախատեսում է 12 տարի հետո վերականգնել հարաբերությունները, ընդհանուր առմամբ, մենք կհետևենք զարգացումներին։

Նշենք, որ Մադալինա Գենեայի և Լեոյի սիրավեպը ծագել է Ավստրալիայում՝ Մեծն Գեթսբի ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Մի օր պապարացիները մոդելին նույնիսկ նկատել են հյուրանոցի իր համարում։ Բայց նրանց հարաբերությունները երկար չտևեցին՝ մեկ ամսից էլ քիչ: