Ադելը նշանվել է իր սիրելիի հետ. զույգը պատրաստվում է հարսանիքին

Կարծես թե, ի վերջո, Ադելի և սպորտային գործակալ Ռիչ Փոլի նշանադրության մասին լուրերը հաստատվել են։ Daily Mail-ը, վկայակոչելով Deux Moi պորտալը, գրում է, որ զույգը պատրաստվում է հարսանիքին։

Ինչպես հայտնում է Deux Moi-ն, Ադելը վերջապես ստացել է ամուսնության բաղձալի առաջարկն իր ընկերոջից։ Հաղորդվում է, որ լրագրողներն այս տեղեկությունը ստացել են «շատ հավաստի աղբյուրից»։ Ի դեպ, հատկապես ուշադիրները Լաս Վեգասում երգչուհու համերգին նկատել են (թեև դժվար է դա չտեսնել)՝ մատանին նրա մատնեմատի վրա։ Չնայած սա առաջին անգամը չէ, որ երգչուհուն նկատուն են մատանիով։ Զույգը դեռ չի մեկնաբանել տեղեկությունը։

Առաջին անգամ Ադելի և Ռիչի Փոլի սիրավեպը քննարկվել է 2021 թվականի ամռանը, երբ զույգը միասին հայտնվեց NBA-ի եզրափակիչի ժամանակ։ Սակայն Vogue-ին տված հարցազրույցում աստղն ասել է, որ «իր մասին պատմվածքների 99,9%-ը հորինված է»։