Բլոգեր Կարինա Կասպարյանցն առաջին անգամ մայր է դարձել

YouTube-ի միլիոնավոր բաժանորդներ ունեցող բլոգեր Կարինա Կասպարյանցը 2021 թվականի ամենահայտնի հարսանիքներից մեկն է անցկացրել գործարար Ոսկան Մարգարյանի հետ։ Ավելի ուշ զույգը իմացավ ընտանիքում համալրման մասին, սակայն Կարինայի առաջին հղիությունը ավարտվեց վիժմամբ։ Բլոգերը որոշել էր հետևորդներին պատմել իր ողբերգական փորձի մասին սոցիալական ցանցերում։ «Մենք նոր կյանքի սկզբի ակնկալիքով էինք, բայց փոքրիկն այլ ճանապարհ ընտրեց։ Մենք շատ շնորհակալ ենք այս փոքրիկ հոգուն, որն իմ մեջ ապրեց երկու ամիս»,- գրել էր Կարինան։

Զույգը չհուսահատվեց ու շուտով Կարինա Կասպարյանցը երկրորդ անգամ հայտնվեց գեղեցիկ կարգավիճակում։ Այս անգամ հղիությունն անցել է հարթ ու լավ։ Կասպարյանցը նույնիսկ շարունակել է մեծ տեմպերով բովանդակություն նկարահանել իր բաժանորդների համար՝ խոսելով «հղի առօրյայի» մասին։ Իսկ փետրվարի 23-ին բլոգերը լույս աշխարհ է բերել իր որդուն, սակայն այս ուրախալի իրադարձության մասին պաշտոնապես խոսել է միայն օրերս։ Ծննդաբերությունը սկսվել է երեկոյան ժամը 9-ին, որին ներկա է եղել նաև ամուսինը:

Երիտասարդ ծնողները որոշել են չթաքցնել փոքրիկի դեմքը և այն ցույց են տվել իրենց հանդիսատեսին։ Նորաթուխ մայրիկը հուզիչ գրառում է կատարել՝ նշելով ամուսնուն և մակագրելով. «Մեր փոքրիկ երջանկությունը հիմա մեզ հետ է։ Հիմա ես սեր կկիսեմ երկուսի համար»։ Երկրպագուներն անմիջապես սկսեցին շնորհավորել երիտասարդ ծնողներին։