Դուա Լիպան հանդիպում է մեկ այլ փոփ աստղի նախկին ընկերոջ հետ

Ժամանակին Դուա Լիպան և Ռիտա Օրան համարվում էին մտերիմ ընկերներ։ Երկուսն էլ ծագումով Կոսովոյից են, երկուսն էլ սիրում են էքստրավագանտ հանդերձանքները և հրահրող թրեքեր… Բայց նրանց ճանապարհները բաժանվեցին այն բանից հետո, երբ Դուան ձայնագրեց իր «One Kiss» հիթը Ռիտայի նախկին ընկերոջ՝ դիջեյ Քելվին Հարիսի հետ: Արդեն մեկ անգամ փչացնելով ընկերությունը՝ երգչուհին կարծես թե չի պատրաստվում դասեր քաղել իր սխալներից. այժմ նա հետաքրքրված է Օրայի մեկ այլ նախկինով։

Խոսակցություններ կան, որ Դուան, ով մեկ տարի առաջ բաժանվել է Ջիջիի և Բելլայի եղբորից՝ Անվար Հադիդից, այժմ հանդիպում է Ռիտայի նախկին ընկերոջ՝ Ռոմեն Գավրասի հետ։ Նրանց միասին նկատել են BAFTA-ին հաջորդող երեկույթին, որից հետո վարորդի հետ նստել են նույն մեքենան։ «Մի քանի ամիս է՝ թաքուն հանդիպում են։ Նրանք հաճույք են ստանում միասին ժամանակ անցկացնելուց և շատ ընդհանրություններ ունեն։ Դուան գիտի, թե որքան կարևոր է գտնել մեկին, ով հասկանում է իր կյանքի առանձնահատկությունները, և նա զգում է, որ Ռոմենն իր հետ նույն ալիքի վրա է: Նրանք երկուսն էլ իսկապես ստեղծագործ մարդիկ են»,- The Sun թերթին ասել է ինսայդերներից մեկը: Եվ հավելել, որ սիրահարներն ծանոթացրել են ձմեռային արձակուրդների ժամանակ, ինչը նշանակում է, որ նրանց մոտ ամեն ինչ իսկապես լուրջ է։

Ինչ վերաբերում է Ռիտային, Ռոմենը նրա հետ հանդիպել է 6 ամսով 2021 թվականին, սակայն զույգը բաժանվել է աշխատանքային գրաֆիկի անհամապատասխանության պատճառով։ Հետո երգչուհին չէր կարողանում հաճախակի տեսնել իր ընկերոջը՝ ավստրալական «Voice»-ում նկարահանվելու պատճառով։