«Շնորհավոր երկնային ծնունդդ». Լուիզա Ղամբարյանի շնորհավորանքը լուսահոգի ամուսնուն՝ Գեորգի Պողոսյանը

Դերասանուհի, հաղորդավարուհի Լուիզա Ղամբարյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է լուսահոգի ամուսնու՝ Գեորգի Պողոսյանի լուսանկարը՝ շնորհավորելով նրա երկնային ծնունդը:

«Շնորհավոր երկնային ծնունդդ: Քանի դեռ կան քո բուժած բալիկները ու դեռ կծնվեն նրանց բալիկների բալիկները՝ կլինես նաև դու»,- գրել է նա: 

Հիշեցնենք, որ Գեորգի Պողոսյանը մահացել է 2021 թվականի ապրիլի 4-ին, նա վարակված էր կորոնավիրուսով, տևական ժամանակ է` պայքարում էր կյանքի համար։