Մի քանի օրում Քայլի Ջենները Սելենա Գոմեսի հետ վիճաբանության արդյունքում կորցրել է ավելի քան 750.000 հետևորդ

Քարդաշյան քույրերից ամենաերիտասարդը՝ Քայլի Ջենները, մի քանի օրում կորցրել է ինստագրամյան իր էջի ավելի քան 750.000 հետևորդնորին: Այս մասին հայտնում է Independent-ը։

Social Blade ընկերության տվյալների բազայի համաձայն՝ հետևորդներ կորցնելու տենդենցը սկսվել է չորեքշաբթի՝ փետրվարի 22-ին, երբ Քայլի Ջենները կորցրել է 124711 բաժանորդ։ Հաջորդ օրը հետևորդները պակասել են 38578-ով, իսկ մեկ օր անց՝ 49631-ով։ Փետրվարի 27-ի դրությամբ Քարդաշյանների կլանի ամենաերիտասարդ ներկայացուցչի լսարանը պակասել է ավելի քան 750 հազար հետևորդով։

Երկրպագուների թվի նվազումը կապված է 25-ամյա Քայլի Ջենների և 30-ամյա Սելենա Գոմեսի կոնֆլիկտի հետ, ով նախկինում սոցցանցում բաժանորդների քանակով գերազանցում էր նրան։